Երևանում 21–ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 30 փաթեթ է հայտնաբերվել (ՎՒԴԵՈ)

Աճառյան փողոցում հայտնաբերվել և ձերբակալվել է 21–ամյա երիտասարդ․ ՎԻԴԵՈ


ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/․ Ավանի համայնքային ոստիկանները թմրամիջոցի 30 փաթեթ են հայտնաբերել, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը։


Համայնքային ոստիկանության Ավանի բաժնի ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում օգոստոսի 10-ին Աճառյան փողոցի 2-րդ փակուղու հասցեներից մեկի մոտ հայտնաբերել, թմրանյութ իրացնելու, պահելու և օգտագործելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել 21-ամյա մի երիտասարդի։


Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մեթամֆետամին տեսակի թմրամիջոցի նմանվող զանգվածով 30 փաթեթ։ Երևանի բնակիչ 21-ամյա երիտասարդը կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին։





Leave a comment