Էրդողանը բացահայտել է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական պակտի նպատակը

https://arm.sputniknews.ru/20260812/erdvoghany-bacahajtel-e-turqiaji-saudjan-arabiaji-ev-pakistani-pashtpanakan-pakti-npataky-105685380.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/07/105545536_73:0:1550:1108_1920x0_80_0_0_be6b23c84455bbd1c501572e79acf571.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

պակիստան, սաուդյան արաբիա, թուրքիա, ռեջեփ թայիփ էրդողան, պակտ

պակիստան, սաուդյան արաբիա, թուրքիա, ռեջեփ թայիփ էրդողան, պակտ

Բաժանորդագրվել

Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Պակիստանը պաշտպանության մասին համաձայնագիր են կնքել, փաստաթղթի տակ ստորագրել են երեք երկրների առաջնորդները։

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik. Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական համաձայնագիրը ուղղված չէ որևէ երկրի դեմ և պետք է դիտարկվի որպես տարածաշրջանային անվտանգության ամրապնդման գործիք։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Շարքուլ-Ավսատ» թերթի գլխավոր խմբագիր Ղասան Շարբելին տված հարցազրույցում։

Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Պակիստանը պաշտպանական համաձայնագիր են կնքել, փաստաթղթի տակ ստորագրել են երեք երկրների առաջնորդները։ ԶԼՄ-ների տվյալներով՝ փաստաթուղթը նախատեսում է համագործակցություն հետախուզական տվյալների փոխանակման և տարածաշրջանային անվտանգության համակարգման ոլորտներում։

Էրդողանի խոսքով՝ երեք երկրների կնքած համաձայնագիրը հիմնված է խաղաղության, կայունության, համերաշխության և հավաքական զսպման սկզբունքների վրա։ Նա ընդգծել է, որ դրա նպատակը տարածաշրջանում անվտանգության ամրապնդումն է, ոչ թե որևէ մեկին հակադրվող ռազմաքաղաքական բլոկի ձևավորումը։

Էրդողանը նշել է, որ Թուրքիան ելնում է Մերձավոր Արևելքում տեղի ունեցող գործընթացների համար հենց տարածաշրջանի երկրների պատասխանատվության բարձրացման անհրաժեշտությունից։

Leave a comment