https://arm.sputniknews.ru/20260812/nman-teghekutjun-chunem-arman-eghvojany-chi-bacarum-vor-adrbejanic-pvordzagetner-en-ekel-hh-105685517.html
Նման տեղեկություն չունեմ. Արման Եղոյանը չի բացառում, որ Ադրբեջանից փորձագետներ են եկել ՀՀ
Նման տեղեկություն չունեմ. Արման Եղոյանը չի բացառում, որ Ադրբեջանից փորձագետներ են եկել ՀՀ
Sputnik Արմենիա
ՔՊ–ական պատգամավորի խոսքով՝ պետք է գիտակցել, որ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացում կողմերը պետք է համատեղ, համապարփակ տեխնիկական… 12.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-12T14:28+0400
2026-08-12T14:28+0400
2026-08-12T14:29+0400
հայաստան
ադրբեջան
արման եղոյան
փորձագետ
իլհամ ալիև
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/0d/48224649_0:0:1600:901_1920x0_80_0_0_ccf03a77128d82902d6ef8aa6f174359.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik. Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Արման Եղոյանը տեղյակ չէ` Ադրբեջանից էներգետիկայի ոլորտի մասնագետներ այցելել են Հայաստան, թե ոչ, բայց չի էլ բացառում, որ նման այց եղել է։Ադրբեջանի նախագահն Իլհամ Ալիևը երեկ հայտարարություն էր տարածել, որում անդրադարձել էր նաև էներգետիկ ոլորտին` նշելով, որ TRIPP-ի շրջանակում ադրբեջանցի մասնագետները վերլուծություն են կատարել Հայաստանի տարածքում և որոշել այն վայրերը, որտեղ կարող են տեղադրվել էլեկտրահաղորդման գծերի հենարանները։Եղոյանի խոսքով՝ պետք է գիտակցել, որ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացում կողմերը պետք է համատեղ, համապարփակ տեխնիկական աշխատանքներ կատարեն, այդ թվում՝ լանդշաֆտային ուսումնասիրություն, և մասնագետների համատեղ աշխատանքը լիովին նորմալ է։«Ես նման տեղեկություն չունեմ , բայց չեմ կարող ասել կոնկրետ ճշգրտությամբ։ Եթե մենք ինչ–որ համատեղ նախագիծ ենք իրականացնում, պետք է հասկանանք, որ մենք տարածաշրջանային կոմունիկացիա ենք ապաշրջափակում, դա գետնի վրա ինչ–որ աշխատանք է,… Հազար ու մի ենթակառուցվածքային տեխնիկական հարցեր կան, ու շատ նորմալ կլինի, որ երկու պետությունները աշխատեն։ Ես չեմ կարող այդ տեղեկատվությունը ո՛չ հաստատել, ո՛չ հերքել, բայց եթե պարզվի, որ վաղը դա հաստատվում է, շատ նորմալ կլինի»,–ասաց նա։
ադրբեջան
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/0d/48224649_177:0:1600:1067_1920x0_80_0_0_e549151ebc4b913c9d43269391f3af18.jpg.webp
հայաստան, ադրբեջան, արման եղոյան, փորձագետ, իլհամ ալիև
հայաստան, ադրբեջան, արման եղոյան, փորձագետ, իլհամ ալիև
ՔՊ–ական պատգամավորի խոսքով՝ պետք է գիտակցել, որ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացում կողմերը պետք է համատեղ, համապարփակ տեխնիկական աշխատանքներ կատարեն, ուսըի համագործակցելը շատ նորմալ երևույթ է։
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik. Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Արման Եղոյանը տեղյակ չէ` Ադրբեջանից էներգետիկայի ոլորտի մասնագետներ այցելել են Հայաստան, թե ոչ, բայց չի էլ բացառում, որ նման այց եղել է։
Ադրբեջանի նախագահն Իլհամ Ալիևը երեկ հայտարարություն էր տարածել, որում անդրադարձել էր նաև էներգետիկ ոլորտին` նշելով, որ TRIPP-ի շրջանակում ադրբեջանցի մասնագետները վերլուծություն են կատարել Հայաստանի տարածքում և որոշել այն վայրերը, որտեղ կարող են տեղադրվել էլեկտրահաղորդման գծերի հենարանները։
Եղոյանի խոսքով՝ պետք է գիտակցել, որ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացում կողմերը պետք է համատեղ, համապարփակ տեխնիկական աշխատանքներ կատարեն, այդ թվում՝ լանդշաֆտային ուսումնասիրություն, և մասնագետների համատեղ աշխատանքը լիովին նորմալ է։
«Ես նման տեղեկություն չունեմ , բայց չեմ կարող ասել կոնկրետ ճշգրտությամբ։ Եթե մենք ինչ–որ համատեղ նախագիծ ենք իրականացնում, պետք է հասկանանք, որ մենք տարածաշրջանային կոմունիկացիա ենք ապաշրջափակում, դա գետնի վրա ինչ–որ աշխատանք է,… Հազար ու մի ենթակառուցվածքային տեխնիկական հարցեր կան, ու շատ նորմալ կլինի, որ երկու պետությունները աշխատեն։ Ես չեմ կարող այդ տեղեկատվությունը ո՛չ հաստատել, ո՛չ հերքել, բայց եթե պարզվի, որ վաղը դա հաստատվում է, շատ նորմալ կլինի»,–ասաց նա։