Նման տեղեկություն չունեմ. Արման Եղոյանը չի բացառում, որ Ադրբեջանից փորձագետներ են եկել ՀՀ

https://arm.sputniknews.ru/20260812/nman-teghekutjun-chunem-arman-eghvojany-chi-bacarum-vor-adrbejanic-pvordzagetner-en-ekel-hh-105685517.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/0d/48224649_177:0:1600:1067_1920x0_80_0_0_e549151ebc4b913c9d43269391f3af18.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, ադրբեջան, արման եղոյան, փորձագետ, իլհամ ալիև

հայաստան, ադրբեջան, արման եղոյան, փորձագետ, իլհամ ալիև

Բաժանորդագրվել

ՔՊ–ական պատգամավորի խոսքով՝ պետք է գիտակցել, որ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացում կողմերը պետք է համատեղ, համապարփակ տեխնիկական աշխատանքներ կատարեն, ուսըի համագործակցելը շատ նորմալ երևույթ է։

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik. Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Արման Եղոյանը տեղյակ չէ` Ադրբեջանից էներգետիկայի ոլորտի մասնագետներ այցելել են Հայաստան, թե ոչ, բայց չի էլ բացառում, որ նման այց եղել է։

Ադրբեջանի նախագահն Իլհամ Ալիևը երեկ հայտարարություն էր տարածել, որում անդրադարձել էր նաև էներգետիկ ոլորտին` նշելով, որ TRIPP-ի շրջանակում ադրբեջանցի մասնագետները վերլուծություն են կատարել Հայաստանի տարածքում և որոշել այն վայրերը, որտեղ կարող են տեղադրվել էլեկտրահաղորդման գծերի հենարանները։

Եղոյանի խոսքով՝ պետք է գիտակցել, որ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացում կողմերը պետք է համատեղ, համապարփակ տեխնիկական աշխատանքներ կատարեն, այդ թվում՝ լանդշաֆտային ուսումնասիրություն, և մասնագետների համատեղ աշխատանքը լիովին նորմալ է։

«Ես նման տեղեկություն չունեմ , բայց չեմ կարող ասել կոնկրետ ճշգրտությամբ։ Եթե մենք ինչ–որ համատեղ նախագիծ ենք իրականացնում, պետք է հասկանանք, որ մենք տարածաշրջանային կոմունիկացիա ենք ապաշրջափակում, դա գետնի վրա ինչ–որ աշխատանք է,… Հազար ու մի ենթակառուցվածքային տեխնիկական հարցեր կան, ու շատ նորմալ կլինի, որ երկու պետությունները աշխատեն։ Ես չեմ կարող այդ տեղեկատվությունը ո՛չ հաստատել, ո՛չ հերքել, բայց եթե պարզվի, որ վաղը դա հաստատվում է, շատ նորմալ կլինի»,–ասաց նա։

Leave a comment