https://arm.sputniknews.ru/20260812/arevmtjan-arajnvordnery-petq-e-ardzaganqen-amsterdamy-garegin-erkrvordi-datavarutjan-masin-105683850.html
Արևմտյան առաջնորդները պետք է արձագանքեն. Ամստերդամը` Գարեգին Երկրորդի դատավարության մասին
Արևմտյան առաջնորդները պետք է արձագանքեն. Ամստերդամը` Գարեգին Երկրորդի դատավարության մասին
Sputnik Արմենիա
Միջազգային փաստաբանը նշում է` այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանում, չի կարող լռության մատնվել ո՛չ Վաշինգտոնի, ո՛չ Բրյուսելի, ո՛չ էլ աշխարհում կրոնական… 12.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-12T13:57+0400
2026-08-12T13:57+0400
2026-08-12T13:59+0400
հայաստան
եկեղեցի
ռոբերտ ամստերդամ
կաթողիկոս
ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/0e/92323263_0:83:1600:983_1920x0_80_0_0_446a514cbf351741c296862727696a77.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik. Հայ առաքելական եկեղեցու առաջնորդ Գարեգին Երկրորդի դեմ հարուցված կեղծ քրեական գործընթացներն իրականացվել են մի դատարանի և կառավարության կողմից, որոնք փորձում են եկեղեցին վերածել վարչապետի աշխատակազմի ստորաբաժանման։ Այս մասին հայտարարել է միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամը։«Թվում է, թե նրանք առաջնորդվում են ուկրաինական սցենարով, բայց անկախ նրանից, թե ում ձեռագիրն են կրկնօրինակում, այս գործելաոճը բացահայտորեն խախտում է եվրոպական իրավունքը, խախտում է միջազգային իրավունքը։ Ոտնահարվում է նաև այս եկեղեցու 1700–ամյա պատմությունն ու անտեսվում եկեղեցու առանցքային դերը հայ ժողովրդի պատմության և հայկական կյանքի ընթացիկ զարգացման գործում։ Այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանում, չի կարող լռության մատնվել ո՛չ Վաշինգտոնի, ո՛չ Բրյուսելի, ո՛չ էլ աշխարհում կրոնական ազատությունը հարգող որևէ մեկի կողմից»,- գրել է նա։Ըստ Ամստերդամի՝ կառավարությունը, որն անգամ քվեների 50%–ը չի ստացել, գնալով ավելի է կտրվում սեփական ընտրողներից։ Միջազգային փաստաբանը նշել է, որ արևմտյան առաջնորդները պետք է հիշեն իրենց սահմանադրական պարտքը՝ անհապաղ արձագանքելու ոչ միայն մարդու իրավունքների, այլև, բնականաբար, կրոնական ազատությունների կոպտագույն խախտումներին։Հիշեցնենք` փետրվարի 14-ին հայտնի դարձավ, որ Ամենայն հայոց կաթողիկոսի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ արված Արման Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարումը խոչընդոտելու մեղադրանքով, արգելվել է նրա ելքը Հայաստանից:Օգոստոսի 7-ին Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ Ամենայն հայոց կաթողիկոսի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ 6 եպիսկոպոսների քրեական գործի նախնական դատալսումների առաջին նիստը։ Գործը քննող դատավոր Հակոբ Մանուկյանն ինքնաբացարկ հայտնեց:
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/0e/92323263_90:0:1510:1065_1920x0_80_0_0_12cc92f3166a10f96e4f5b85c212dcca.jpg.webp
հայաստան, եկեղեցի, ռոբերտ ամստերդամ, կաթողիկոս, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ
հայաստան, եկեղեցի, ռոբերտ ամստերդամ, կաթողիկոս, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ
Միջազգային փաստաբանը նշում է` այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանում, չի կարող լռության մատնվել ո՛չ Վաշինգտոնի, ո՛չ Բրյուսելի, ո՛չ էլ աշխարհում կրոնական ազատությունը հարգող որևէ մեկի կողմից։
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik. Հայ առաքելական եկեղեցու առաջնորդ Գարեգին Երկրորդի դեմ հարուցված կեղծ քրեական գործընթացներն իրականացվել են մի դատարանի և կառավարության կողմից, որոնք փորձում են եկեղեցին վերածել վարչապետի աշխատակազմի ստորաբաժանման։ Այս մասին հայտարարել է միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամը։
«Թվում է, թե նրանք առաջնորդվում են ուկրաինական սցենարով, բայց անկախ նրանից, թե ում ձեռագիրն են կրկնօրինակում, այս գործելաոճը բացահայտորեն խախտում է եվրոպական իրավունքը, խախտում է միջազգային իրավունքը։ Ոտնահարվում է նաև այս եկեղեցու 1700–ամյա պատմությունն ու անտեսվում եկեղեցու առանցքային դերը հայ ժողովրդի պատմության և հայկական կյանքի ընթացիկ զարգացման գործում։ Այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանում, չի կարող լռության մատնվել ո՛չ Վաշինգտոնի, ո՛չ Բրյուսելի, ո՛չ էլ աշխարհում կրոնական ազատությունը հարգող որևէ մեկի կողմից»,- գրել է նա։
Ըստ Ամստերդամի՝ կառավարությունը, որն անգամ քվեների 50%–ը չի ստացել, գնալով ավելի է կտրվում սեփական ընտրողներից։ Միջազգային փաստաբանը նշել է, որ արևմտյան առաջնորդները պետք է հիշեն իրենց սահմանադրական պարտքը՝ անհապաղ արձագանքելու ոչ միայն մարդու իրավունքների, այլև, բնականաբար, կրոնական ազատությունների կոպտագույն խախտումներին։