«Օլիմպիակոսն» առաջարկ է արել Նաիր Թիկնիզյանի տրանսֆերի վերաբերյալ. աղբյուր

Հունական «Օլիմպիակոսը» սերբական «Ցրվենա Զվեզդայի» հետ կապ է հաստատել Հայաստանի ազգային հավաքականի եզրային պաշտպան Նաիր Թիկնիզյանի տրանսֆերի հարցով։

«Евро-Футбол»-ի համաձայն՝ Սերբիայի չեմպիոնը հայտնել է 27-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային գինը, ինչը չի գոհացրել Աթենքը ներկայացնող ակումբին: Աղբյուրը նշում է, որ կողմերը կարող են վերսկսել բանակցություններն առաջիկայում:

Նաիր Թիկնիզյանը 2025թ․ ամռանը Մոսկվայի «Լոկոմոտիվից» է տեղափոխվել «Ցրվենա Զվեզդա», որի կազմում նախորդ մրցաշրջանում անցկացրել է 47 հանդիպում, խփել 1 գոլ, կատարել 7 գոլային փոխանցում, դարձել Սերբիայի չեմպիոն ու գավաթակիր։ Նա նաև ճաննաչվել էր Սերբիայի ավարտված առաջնության լավագույն ձախ պաշտպան։ Թիկնիզյանի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2028թ․ հունիսի 30-ը։Transfermarkt-ը 7 միլիոն եվրո է գնահատում հայ պաշտպանի տրանսֆերային արժեքը։

Leave a comment