ՆԳՆ ոստիկանությունը հանրապետության տարբեր բնակավայրերում հատուկ միջոցառումներ է իրականացրել՝ հանցավոր դրսևորումները կանխելու և ապօրինի շրջանառությունից զենք-զինամթերք ու թմրամիջոցներ հայտնաբերելու նպատակով, հայտնում է ՆԳՆ-ն։
Շրջայցերի և ստուգումների արդյունքում Համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ են ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող մոտ 150 անձ։
Միջոցառումների ընթացքում հայտնաբերվել են նաև թմրամիջոցներ և զենք-զինամթերք։
Ոստիկանությունից տեղեկացրել են, որ այսպիսի միջոցառումներն իրականացվելու են պարբերաբար։