Երիտասարդությունը յուրաքանչյուր պետության առաջընթացի շարժիչ ուժերից է․ ՄԻՊ


Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի շնորհավորական ուղերձ է հղել Երիտասարդության միջազգային օրվա առթիվ, որտեղ մասնավորապես նշված է․


«Սիրելի՛ երիտասարդներ,


Սրտանց շնորհավորում եմ Երիտասարդության միջազգային օրվա առթիվ։


Երիտասարդությունը յուրաքանչյուր պետության առաջընթացի շարժիչ ուժերից է, որն այսօր ձևավորում է այն հասարակությունը, որտեղ մենք ապրելու ենք վաղը։


Յուրաքանչյուր երիտասարդ պետք է կրթվելու և սեփական կարծիքն ազատ արտահայտելու պատշաճ հնարավորություն ունենա։ Այդ իրավունքների լիարժեք իրացման համար պետությունն ու հասարակությունը պետք է ստեղծեն հավասար, արդար, անվտանգ և ներառական միջավայր։


Երիտասարդների ձայնը պետք է ոչ միայն լսելի լինի, այլև իրական ազդեցություն ունենա։ Նրանց մասնակցությունը հանրային կյանքին, քաղաքականությունների մշակման և որոշումների կայացման գործընթացներին պետք է լինի իրական։


Ուրախությամբ եմ արձանագրում, որ այս կարևոր նպատակին է նաև միտված  իմ նախաձեռնությամբ իրականացվող` «Օրն իրավունքների պաշտպանության առաջնագծում» ծրագիրը, որը հնարավորություն է տալիս երիտասարդներին անմիջականորեն ծանոթանալու ՄԻՊ գործունեությանը, տարբեր ոլորտներում առկա մարտահրավերներին, դառնալու փոփոխությունների շարժիչ ուժ։


Առանձնակի կարևորում եմ նաև ՄԻՊ-ին առընթեր խորհուրդների կազմում երիտասարդների ներգրավվածությունը, ինձ հետ բարձր մակարդակի միջազգային այցերին, տարբեր համաժողովներին նրանց մասնակցությունը, իրենց կողմից խնդիրների ներկայացումը և լուծումներին նպաստելը։


Սիրելի՛ երիտասարդներ,


Համոզված եմ՝ ձեր ներուժի լիարժեք բացահայտումը պետության ժողովրդավարական, սոցիալական և տնտեսական առաջընթացի կարևոր նախապայմանն է։


Մաղթում եմ, որ երբեք չկորցնեք սովորելու, ստեղծելու, խնդիրներ վերհանելու և առողջ հասարակություն կառուցելու ձգտումը։ Թող Ձեր գաղափարները վերածվեն  իրական փոփոխությունների։


Շնորհավո՛ր Երիտասարդության միջազգային օրը»։

Դիտումների քանակ6

Leave a comment