Կուբանում ահաբեկչություն է կանխվել. Կիևի գործակալը պատրաստվում էր պայթեցնել սպայի մեքենան

https://arm.sputniknews.ru/20260812/kubanum-ahabekchutjun-e-kankhvel-kievi-gvortsakaly-patrastvum-er-pajtecnel-spaji-meqenan-105676553.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Кадры задержания мужчины, подозреваемого в попытке подорвать сотрудника военкомата Краснодарского края

Sputnik Արմենիա

Кадры задержания мужчины, подозреваемого в попытке подорвать сотрудника военкомата Краснодарского края

2026-08-12T12:03+0400

true

PT0M52S

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/0c/105672247_100:0:1056:717_1920x0_80_0_0_6e12a4b22d0c248a5b73157124698f37.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

կուբան, ահաբեկչություն, ուկրաինա, ռուսաստան, պատերազմ, видео

կուբան, ահաբեկչություն, ուկրաինա, ռուսաստան, պատերազմ, видео

Բաժանորդագրվել

Օպերատիվ աշխատակիցները կասկածյալին ձերբակալել են թաքստոցից ինքնաշեն պայթուցիկ սարքը վերցնելու փորձի ժամանակ:

Իրավապահները ձերբակալել են ուկրաինական հատուկ ծառայությունների գործակալի, որը ծրագրում էր պայթեցնել ՌԴ Կրասնոդարի երկրամասի զինվորական կոմիսարիատի աշխատակցի մեքենան, հայտնում է ՌԴ ԱԴԾ Հանրային կապերի կենտրոնը։

«Կրասնոդարի երկրամասում կանխվել է ահաբեկչական գործողություն, որը ծրագրվում էր ուկրաինական հատուկ ծառայությունների առաջադրանքով՝ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության սպայի սպանության միջոցով»,-ասվում է հաղորդագրության մեջ։

ԱԴԾ աշխատակիցները պարզել են, որ կասկածյալը 2025 թվականի սեպտեմբերին սեփական նախաձեռնությամբ Telegram-ի միջոցով կապ է հաստատել ՌԴ-ում արգելված ուկրաինական ահաբեկչական կազմակերպության ներկայացուցիչների հետ։

«Համակարգողի առաջադրանքով նա ծրագրում էր ահաբեկչական գործողություն իրականացնել դրամական պարգևի դիմաց՝ պայթեցնելով Կրասնոդարի երկրամասի զինվորական կոմիսարիատի աշխատակցին պատկանող փոխադրամիջոցը»,-նշել են ԱԴԾ-ում։

Օպերատիվ աշխատակիցները կասկածյալին ձերբակալել են թաքստոցից արևմտյան արտադրության պայթուցիկ նյութ պարունակող ինքնաշեն պայթուցիկ սարքը վերցնելու փորձի ժամանակ:

Հարուցվել է քրեական գործ։ Դատարանի որոշմամբ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Leave a comment