https://arm.sputniknews.ru/20260812/kubanum-ahabekchutjun-e-kankhvel-kievi-gvortsakaly-patrastvum-er-pajtecnel-spaji-meqenan-105676553.html
Կուբանում ահաբեկչություն է կանխվել. Կիևի գործակալը պատրաստվում էր պայթեցնել սպայի մեքենան
Կուբանում ահաբեկչություն է կանխվել. Կիևի գործակալը պատրաստվում էր պայթեցնել սպայի մեքենան
Sputnik Արմենիա
Օպերատիվ աշխատակիցները կասկածյալին ձերբակալել են թաքստոցից ինքնաշեն պայթուցիկ սարքը վերցնելու փորձի ժամանակ: 12.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-12T12:03+0400
2026-08-12T12:03+0400
2026-08-12T12:03+0400
կուբան
ահաբեկչություն
ուկրաինա
ռուսաստան
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/0c/105672247_0:0:1275:717_1920x0_80_0_0_17f5a423f1d74b75b4daee998903197b.jpg.webp
Իրավապահները ձերբակալել են ուկրաինական հատուկ ծառայությունների գործակալի, որը ծրագրում էր պայթեցնել ՌԴ Կրասնոդարի երկրամասի զինվորական կոմիսարիատի աշխատակցի մեքենան, հայտնում է ՌԴ ԱԴԾ Հանրային կապերի կենտրոնը։ԱԴԾ աշխատակիցները պարզել են, որ կասկածյալը 2025 թվականի սեպտեմբերին սեփական նախաձեռնությամբ Telegram-ի միջոցով կապ է հաստատել ՌԴ-ում արգելված ուկրաինական ահաբեկչական կազմակերպության ներկայացուցիչների հետ։Օպերատիվ աշխատակիցները կասկածյալին ձերբակալել են թաքստոցից արևմտյան արտադրության պայթուցիկ նյութ պարունակող ինքնաշեն պայթուցիկ սարքը վերցնելու փորձի ժամանակ:Հարուցվել է քրեական գործ։ Դատարանի որոշմամբ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
կուբան
ուկրաինա
2026
Լուրեր
am_HY
Кадры задержания мужчины, подозреваемого в попытке подорвать сотрудника военкомата Краснодарского края
Sputnik Արմենիա
Кадры задержания мужчины, подозреваемого в попытке подорвать сотрудника военкомата Краснодарского края
2026-08-12T12:03+0400
true
PT0M52S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/0c/105672247_100:0:1056:717_1920x0_80_0_0_6e12a4b22d0c248a5b73157124698f37.jpg.webp
կուբան, ահաբեկչություն, ուկրաինա, ռուսաստան, պատերազմ, видео
կուբան, ահաբեկչություն, ուկրաինա, ռուսաստան, պատերազմ, видео
Օպերատիվ աշխատակիցները կասկածյալին ձերբակալել են թաքստոցից ինքնաշեն պայթուցիկ սարքը վերցնելու փորձի ժամանակ:
Իրավապահները ձերբակալել են ուկրաինական հատուկ ծառայությունների գործակալի, որը ծրագրում էր պայթեցնել ՌԴ Կրասնոդարի երկրամասի զինվորական կոմիսարիատի աշխատակցի մեքենան, հայտնում է ՌԴ ԱԴԾ Հանրային կապերի կենտրոնը։
«Կրասնոդարի երկրամասում կանխվել է ահաբեկչական գործողություն, որը ծրագրվում էր ուկրաինական հատուկ ծառայությունների առաջադրանքով՝ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության սպայի սպանության միջոցով»,-ասվում է հաղորդագրության մեջ։
ԱԴԾ աշխատակիցները պարզել են, որ կասկածյալը 2025 թվականի սեպտեմբերին սեփական նախաձեռնությամբ Telegram-ի միջոցով կապ է հաստատել ՌԴ-ում արգելված ուկրաինական ահաբեկչական կազմակերպության ներկայացուցիչների հետ։
«Համակարգողի առաջադրանքով նա ծրագրում էր ահաբեկչական գործողություն իրականացնել դրամական պարգևի դիմաց՝ պայթեցնելով Կրասնոդարի երկրամասի զինվորական կոմիսարիատի աշխատակցին պատկանող փոխադրամիջոցը»,-նշել են ԱԴԾ-ում։
Օպերատիվ աշխատակիցները կասկածյալին ձերբակալել են թաքստոցից արևմտյան արտադրության պայթուցիկ նյութ պարունակող ինքնաշեն պայթուցիկ սարքը վերցնելու փորձի ժամանակ:
Հարուցվել է քրեական գործ։ Դատարանի որոշմամբ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։