Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության (Centcom) հայտարարության համաձայն՝ երեքշաբթի օրը վերջինիս MH-60 ուղղաթիռը երկու «Hellfire» հրթիռ է արձակել պանամական դրոշով նավարկող նավի մեքենայական բաժանմունքի ուղղությամբ, երբ այն փորձել է անցնել Օմանի ծոցով:
Ամերիկյան զինվորականների փոխանցմամբ՝ այս քայլին են դիմել այն բանից հետո, երբ «նավի քաղաքացիական անձնակազմն անտեսել է ամերիկյան զինվորականների բազմակի նախազգուշացումները»:
Centcom-ի՝ X սոցիալական ցանցում տարածված հայտարարության մեջ նշվում է, որ նավը փորձել է շարժվել դեպի իրանական նավահանգիստ, սակայն կոնկրետ ուղղությունը չի հստակեցվել: Տեղեկություններ չկան նաև զոհերի կամ վիրավորների մասին:
Իրանական կողմն առայժմ չի մեկնաբանել այս հայտարարությունները: