Կրիշտիանու Ռոնալդուն ամուսնացել է. ԼՈՒՍԱՆԿԱՐ

Պորտուգալիայի հավաքականի ավագ, Սաուդյան Արաբիայի չեմպիոն «Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ամուսնացել է իսպանացի մոդել Ջորջինա Ռոդրիգեսի հետ:

41-ամյա ֆուտբոլիստը սոցիալական ցանցերում հրապարակել է իր ու կնոջ ձեռքերի լուսանկարը՝ ամուսնական մատանիներով։

People-ի համաձայն՝ հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել օգոստոսի 11-ին պորտուգալական Կաշկայշ քաղաքում: Հարսանիքը եղել է փակ ու գաղտնի:

Կրիշտիանու Ռոնալդուն ու 32-ամյա Ջորջինա Ռոդրիգեսը միասին են 2016 թվականից: Նրանք ունեն 5 երեխա, որոնցից երկուսի մայրը Ջորջինան է, մյուս երեքը ծնվել են սուրոգատ մայրերից:

Leave a comment