Ուկրաինան զանգվածային գրոհ է իրականացրել Կրասնոդարի երկրամասի վրա. զոհերի թվում երեխա կա

https://arm.sputniknews.ru/20260812/ukrainan-zangvatsajin-grvoh-e-irakanacrel-krasnvodari-erkramasi-vra-zvoheri-tvum-erekha-ka-105667511.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/18/93847931_181:0:1100:689_1920x0_80_0_0_ce4c9e6700e7d7cac834d2f598405173.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ուկրաինա, անօդաչու թռչող սարք (աթս), ռուսաստան, զոհ, երեխա, կրասնոդար

ուկրաինա, անօդաչու թռչող սարք (աթս), ռուսաստան, զոհ, երեխա, կրասնոդար

Բաժանորդագրվել

Տարածաշրջանի ղեկավարի խոսքով՝ հերթական անգամ Կիևի ռեժիմի հարվածի տակ են հայտնվել քաղաքացիական օբյեկտներն ու խաղաղ բնակչների տները։

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik. Ուկրաինայի ԶՈւ-ն գիշերը զանգվածային հարձակում է իրականացրել ՌԴ Կրասնոդարի երկրամասի վրա, կան զոհեր և տուժածներ։ Այս մասին մարզպետ Վենիամին Կոնդրատևը հայտնել է տելեգրամյան ալիքում։

«Ամբողջ գիշեր Կրասնոդարի երկրամասը հետ է մղել Ուկրաինայի զինուժի մի քանի հարյուր անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակումը։ Նովոռոսիյսկում, Անապայում, Գելենջիկում և Տեմրյուկի շրջանում հերթական անգամ Կիևի ռեժիմի հարվածի տակ են հայտնվել քաղաքացիական օբյեկտներն ու խաղաղ բնակչների տները։ Ցավոք, այս անմարդկային և հանցավոր հարվածների հետևանքով կան զոհեր և տուժածներ, այդ թվում՝ երեխաներ»,- նշել է տարածաշրջանի ղեկավարը։

Կոնդրատևի տվյալներով՝ Նովոռոսիյսկում ութ տարեկան երեխա է զոհվել։

«Խորին ցավակցություն եմ հայտնում ծնողներին։ Նովոռոսիյսկի ղեկավար Անդրեյ Կրավչենկոյին հանձնարարել եմ անհրաժեշտ օգնություն ցուցաբերել նրա հարազատներին»,-գրել է մարզպետը։

Բացի այդ, վիրավորվել է 8 մարդ, որոնց թվում՝ մեկ երեխա։ Նրանց տեղափոխել են հիվանդանոց։

Այս պահին հայտնի է, որ ԱԹՍ–ի բեկորներն ընկել են 21 բնակելի տան (այդ թվում՝ բազմաբնակարան շենքի) և չորս ձեռնարկության վրա։ Տեղում աշխատում են օպերատիվ և հատուկ ծառայությունները։ ԱԹՍ-ների հարձակման հետևանքների գնահատմամբ կզբաղվի համայնքային հանձնաժողովը։ Բացվել են ժամանակավոր տեղավորման կետեր, որտեղ այս պահին մոտ 90 մարդ կա։

«Տեմրյուկի շրջանի Վոլնա ավանում ԱԹՍ-ի բեկորներն ընկել են առանձնատան բակում։ Տուժել է մեկ մարդ։ Բժիշկները հնարավոր ամեն բան արել են, սակայն, ցավոք, տղամարդու կյանքը փրկել չի հաջողվել»,-հայտնել է Կոնդրատևը։

Անապայում ԱԹՍ-ի բեկորները բնակելի տուն են վնասել, տուժել է երկու մարդ։ Նրանց ցուցաբերվել է անհրաժեշտ բժշկական օգնություն՝ առանց հոսպիտալացման։

Գելենջիկում վնասվել է երեք առանձնատուն, տուժել է երկու մարդ։ Տարածաշրջանի ղեկավարի խոսքով՝ նրանց տեղափոխել են բժշկական հաստատություն։

Leave a comment