https://arm.sputniknews.ru/20260812/inchu-e-dzgdzgvum-hh-zinvats-uzherum-nvor-hamazgesti-nerdrman-gvortsyntacy-pni-parzabanumy-105654818.html
Ինչու է ձգձգվում ՀՀ զինված ուժերում նոր համազգեստի ներդրման գործընթացը․ ՊՆ–ի պարզաբանումը
Ինչու է ձգձգվում ՀՀ զինված ուժերում նոր համազգեստի ներդրման գործընթացը․ ՊՆ–ի պարզաբանումը
Sputnik Արմենիա
Ռազմական ղեկավարությունը խոստացել էր նոր հանդերձանքի անցում կատարել դեռ 2024 թվականին։ 12.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-12T08:56+0400
2026-08-12T08:56+0400
2026-08-12T08:56+0400
հայաստան
համազգեստ
հհ պաշտպանության նախարարություն (պն)
զինված ուժեր
բանակ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/0b/105653172_0:0:1267:712_1920x0_80_0_0_8e65b44fa867cfffb26e95b0631b25d1.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik. ՀՀ զինված ուժերը դեռ ամբողջապես չի անցել նոր համազգեստի, և, դատելով Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան ՊՆ-ի պարզաբանումից, դեռ պարզ էլ չէ, թե բանակի համազգեստը երբ վերջնականապես կփոխվի։Գերատեսչության կողմից պարբերաբար հրապարակվող լուսանկարներում և տեսանյութերում երևում է, որ նոր համազգեստը կրում են գլխավոր շտաբի պետը և այլ բարձրաստիճան սպաներ, իսկ մյուսները դեռ հին համազգեստով են: Այս առնչությամբ հետաքրքրվել էինք, թե երբ է ՊՆ ղեկավարությունը փոխելու ամբողջ անձնակազմի համազգեստը՝ հաշվի առնելով, որ այդ անցումը նախատեսվում էր դեռ 2024 թվականին։Գերատեսչությունից վստահեցրել են, որ բանակի ամբողջ անձնակազմին նոր համազգեստով ապահովելու գործընթացը շարունակվում է, և նոր նմուշների ամբողջական ներդրման ժամկետների մասին կտեղեկացնեն, երբ ժամկետների վերաբերյալ տեղեկատվությունը լինի վերջնական ու հստակ։Հիշեցնենք` դեռևս 2023 թվականին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը խորհրդարանում հայտարարեց, որ բանակում նախաձեռնվել է համազգեստի փոփոխության գործընթաց, և աշխատանքներ են տարվում միջազգային գործընկերների հետ։ Նա նաև հայտարարեց, որ նպատակ կա ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխանող նոր ռազմական համազգեստի ներդրման գործընթացն ավարտին հասցնել մինչև 2024 թվականի ավարտը։ 2025 թվականի վերջին ցուցադրվեց ամերիկյան «Milliken & Company» ընկերության կարած նոր հավաքածուների առաջին խմբաքանակը։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/0b/105653172_96:0:1045:712_1920x0_80_0_0_bbd4724712a41c6e021e162b2bd3b057.jpg.webp
հայաստան, համազգեստ, հհ պաշտպանության նախարարություն (պն), զինված ուժեր, բանակ
հայաստան, համազգեստ, հհ պաշտպանության նախարարություն (պն), զինված ուժեր, բանակ
Ռազմական ղեկավարությունը խոստացել էր նոր հանդերձանքի անցում կատարել դեռ 2024 թվականին։
Գերատեսչության կողմից պարբերաբար հրապարակվող լուսանկարներում և տեսանյութերում երևում է, որ նոր համազգեստը կրում են գլխավոր շտաբի պետը և այլ բարձրաստիճան սպաներ, իսկ մյուսները դեռ հին համազգեստով են: Այս առնչությամբ հետաքրքրվել էինք, թե երբ է ՊՆ ղեկավարությունը փոխելու ամբողջ անձնակազմի համազգեստը՝ հաշվի առնելով, որ այդ անցումը նախատեսվում էր դեռ 2024 թվականին։
«Համազգեստների ներդրման գործընթացն ընդհանուր առմամբ պայմանավորված է ներկայումս իրականացվող զորային փորձարկման, լեկալների (կառուցվածքի), ինչպես նաև դրանց տեխնիկական բնութագրերի ուսումնասիրության արդյունքներով, ուստի փորձնական ներկրված համազգեստները հատկացվել են ՀՀ զինված ուժերի տարբեր ստորաբաժանումների զինծառայողներին, այդ թվում` նաև ժամկետային զինծառայողներին, ինչպես նաև բարձրագույն սպայակազմին»,- պատասխանել են ՊՆ–ից։
Գերատեսչությունից վստահեցրել են, որ բանակի ամբողջ անձնակազմին նոր համազգեստով ապահովելու գործընթացը շարունակվում է, և նոր նմուշների ամբողջական ներդրման ժամկետների մասին կտեղեկացնեն, երբ ժամկետների վերաբերյալ տեղեկատվությունը լինի վերջնական ու հստակ։
Հիշեցնենք` դեռևս 2023 թվականին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը խորհրդարանում հայտարարեց, որ բանակում նախաձեռնվել է համազգեստի փոփոխության գործընթաց, և աշխատանքներ են տարվում միջազգային գործընկերների հետ։ Նա նաև հայտարարեց, որ նպատակ կա ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխանող նոր ռազմական համազգեստի ներդրման գործընթացն ավարտին հասցնել մինչև 2024 թվականի ավարտը։ 2025 թվականի վերջին ցուցադրվեց ամերիկյան «Milliken & Company» ընկերության կարած նոր հավաքածուների առաջին խմբաքանակը։