Կիևը հաստատել է Օրենբուրգի մարզում նավթավերամշակման գործարանին հարվածը

Քաղաքականություն

11.08.2026 | 15:20

Ուկրաինայի պաշտպանության ուժերի ստորաբաժանումները հարվածել են Օրենբուրգի մարզի Օրսկ քաղաքում գտնվող «Օրսկնեֆտեօրգսինտեզ» նավթավերամշակման գործարանին, հայտարարել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Գրանցվել է հրդեհ։ Վնասի չափը պարզվում է»,- ասվում է Գլխավոր շտաբի հայտարարության մեջ։

Նշվում է նաև, որ «Օրսկնեֆտեօրգսինտեզ»-ն Օրենբուրգի մարզի ամենամեծ նավթավերամշակման գործարաններից է, որն արտադրում է բենզին, դիզելային և ավիացիոն վառելիք, մազութ, բիտում և այլ նավթամթերք։

Ավելի վաղ «Օրսկնեֆտեօրգսինտեզ»-ի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարվածի և դրա հետևանքով առաջացած հրդեհի մասին հաղորդել էին ուկրաինական մոնիթորինգային ալիքները։

Օրենբուրգի մարզի նահանգապետ Եվգենի Սոլնցևը հաստատել է, որ անօդաչուները գիշերը հարձակվել են տարածաշրջանի վրա, և որ արդյունաբերական օբյեկտում հրդեհ է բռնկվել «անօդաչու թռչող սարքի բեկորների ընկնելու հետևանքով»։ Նահանգապետը չի նշել, թե որ օբյեկտի մասին է խոսքը։

 

 

Leave a comment