Ժաննա Անդրեասյանը ոչ թե ուղեկցել, այլ ողջունել է ԱՄՆ փոխնախագահին | ՄԱՄՈՒԼ.ամ

ՀՀ ԿԳՄՍՆ-ն ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է տարածել՝ հայտնելով, որ «Պաշտոնական այցով ՀՀ-ում գտնվող ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դի Վենսը տիկնոջ՝ Ուշա Վենսի հետ, այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյային ուղեկցել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
     Ջեյմս Դի Վենսը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով ցեղասպանության զոհերի հիշատակին: ԱՄՆ փոխնախագահը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում»:

Կադրերից, սակայն, երևում է, որ նախարարը ոչ թե ուղեկցել, այլ պարզապես ողջունել է ԱՄՆ փոխնախագահին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ բարձրաստիճան որևէ պաշտոնյա չի ուղեկցել Վենսին՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Leave a comment