«Քուչակի լուսաղբյուր» ապրանքանիշի լիմոնադը չի արտադրվի. հայտնաբերված խախտումներըն անհամատեղելի են սննդամթերքի արտադրության հետ. ՍԱՏՄ

Համաձայն Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշման՝ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Արման Ասատրյանին պատկանող զովացուցիչ ըմպելիքի արտադրամասի (Արագածոտնի մարզ, գ․ Քուչակ, ապրանքանիշը՝ «Քուչակի Լուսաղբյուր») արտադրական գործունեությունը:

Սանիտարահիգիենիկ պահանջների խախտումները, որ հայտնաբերվել են այս արտադրամասում իրականացված վերահսկողության ընթացքում, անհամատեղելի են սննդամթերքի արտադրության հետ:

Այսպես՝
– արտադրամասում չեն բացառվել պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի խաչաձևվող հոսքերը,
– չի իրականացվել տեխնիկական սարքավորումների անհրաժեշտ տեխնիկական սպասարկում և ընթացիկ վերանորոգում, արտադրամասի մաքրման, լվացման, ախտահանման, միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացներ,
– հատակների, պատերի, դռների մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից,
– առաստաղը և վերևում գտնվող կառուցվածքները ապահո չեն եղել, ինչը չի կանխարգելում կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը և մասնիկների թափվելու հնարավորությունը, նպաստում խոնավության խտացմանը,
– սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող տեխնոլոգիական սարքավորումներ և գույքը՝ գործիքները, պարագաները և բեռնարկղերը, կառուցված չեն հիգիենայի պահանջները բավարարող նյութերից և չեն պահվում նորոգ ու բարվոք վիճակում,
– մակնշվածքում նշված չէ արտադրանքի բաղադրության մեջ ասպարտամի առկայությունը՝ «Պարունակում է ֆենիլալանինի աղբյուր» գրառումը։

Տնտեսավարողին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և սննդի կառույցն ու արտադրանքը համապատասխանեցնել Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին: Սահմանվել է կատարման ժամկետ:

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment