Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արաիկ Եսայանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Որոշումը ստորագրել է Նիկոլ Փաշինյանն այսօր։
Հիշեցնենք, որ սա նոր կառավարության ձևավորումից հետո այս նախարարությունում առաջին փոփոխությունն է։ Արաիկ Եսայանն այս պաշտոնում նշանակվել էր 2025 թվականի հոկտեմբերի 29-ին։
Ավելի վաղ Փաշինյանի որոշումներով կադրային փոփոխություններ են եղել առողջապահության, շրջակա միջավայրի, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություններում, կառավարության առընթեր մարմիններում։