ՀՀ–ի համար գազի մատակարարման նոր աղբյուր կարող է կառուցվել TRIPP-ի շրջանակում. Խանդանյան

https://arm.sputniknews.ru/20260811/hhi-hamar-gazi-matakararman-nvor-aghbjur-karvogh-e-karucvel-tripp-i-shrjanakum-khandanjan-105643367.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/0b/105637798_153:0:1280:845_1920x0_80_0_0_690592fda13c48cbf83b6c390c25cdf0.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

սարգիս խանդանյան, գազ, ռուսաստան, հայաստան, ադրբեջան, թրամփի ուղի (tripp)

սարգիս խանդանյան, գազ, ռուսաստան, հայաստան, ադրբեջան, թրամփի ուղի (tripp)

Բաժանորդագրվել

ՔՊ ներկայացուցիչը չի բացառում նաև Ադրբեջանից գազի ուղղակի մատակարարումների հնարավորությունը։

ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. Հայաստանի համար գազի մատակարարման նոր աղբյուրը կարող է կառուցվել TRIPP-ի շրջանակներում։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը։

«TRIPP նախագիծը միայն երկաթուղու մասին չէ, այն նաև վերաբերում է գազատարին։ Այսինքն ՝ դրա շրջանակներում Հայաստանի տարածքով գազամուղ է անցնելու։ Եվ դա ևս մեկ հնարավորություն է որպես լրացուցիչ գազի աղբյուր»,– ասաց Խանդանյանը ու հավելեց, որ թեև ամեն ինչ դեռ տեսական է, բայց գործնականում դա դժվար չէ իրականացնել։

ՔՊ–ական պատգամավորը չբացառեց, որ այս համատեքստում հնարավոր է նաև Ադրբեջանից Հայաստան գազի ուղղակի մատակարարում։ Ինչ վերաբերում է ռուսական գազին, ապա նրա խոսքով ՝ եթե գնի վերանայման հարց առաջանա, ապա Հայաստանը բարեկամաբար կքննարկի հարցը ռուս գործընկերների հետ։ Սակայն, նրա կարծիքով, դիվերսիֆիկացիան այս հարցում կարևոր է։

Նա հիշեցրեց նաև, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի` Իրան կատարած վերջին այցի ընթացքում քննարկվել է գազի մատակարարումների ավելացման հնարավորությունը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հայտարարել էր, որ Երևանը իրանական գազը չի դիտարկում որպես ռուսական գազին այլընտրանք:
Մայիսի 27-ին հայտնի դարձավ, որ Երևանը Մոսկվայից նամակ է ստացել բնական գազի, նավթամթերքի և չմշակված ալմաստների մատակարարման մասին համաձայնագրի միակողմանի չեղարկման հնարավորության մասին: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 11-ին հայտարարեց, որ դժվար է պատկերացնում, թե ինչպես ռուսական կողմը կարող է միակողմանի չեղարկել ՀՀ–ին գազ վաճառելու պայմանագիրը։ Նա նշեց, որ գազի գնի շուրջ մտահոգություններն ու քննարկումները հայաստանյան իրականության մեջ պարբերական բնույթ են կրում։

Leave a comment