https://arm.sputniknews.ru/20260811/amenajn-hajvoc-katvoghikvosi-ev-6-episkvopvosneri-gvortsvov-nvor-datavvor-e-nshanakvel–105634527.html
Ամենայն հայոց կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործով նոր դատավոր է նշանակվել
Ամենայն հայոց կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործով նոր դատավոր է նշանակվել
Sputnik Արմենիա
Ավելի վաղ դատավոր Հակոբ Մանուկյանն ինքնաբացարկ էր հայտնել։ 11.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-11T11:10+0400
2026-08-11T11:10+0400
2026-08-11T11:12+0400
ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ
դատարան
դատավոր
եպիսկոպոս
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/0b/105634215_0:0:1281:721_1920x0_80_0_0_32c79772de0adae44ed800fe2da51010.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik․ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսների գործը մակագրվել է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատավոր Սերժ Ռուշանյանին։ Այդ մասին տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական համակարգից։Օգոստոսի 7-ին հայտնել էինք, որ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի և 6 եպիսկոպոսների «գործով» դատական առաջին նիստին դատավոր Հակոբ Մանուկյանն ինքնաբացարկ հայտնեց։ ԶԼՄ-ները գրել էին, որ քրեական գործեր քննող դատավորների հիմնական մասն այս պահին արձակուրդում է, ինչի պատճառով գործի մակագրման համար 2 դատավոր են ընտրել` Սերժ Ռուշանյանին ու Արման Բաբախանյանին։Հիշեցնենք, որ հենց Սերժ Ռուշանյանի նախագահությամբ քրեական վարույթ էր նախաձեռնվել 2025 թվականի դեկտեմբերի 18-ին Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի մոտ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած բողոքի ակցիայի ընթացքում խուլիգանության դեպքի առթիվ: Մինչ այդ քննչական մարմինը որոշել էր քրեական վարույթ չնախաձեռնել: Դատախազությունը ևս մերժել էր քննչական մարմնի այդ դիրքորոշման դեմ պաշտպանական խմբի ներկայացրած բողոքը, իսկ դատավոր Ռուշանյանը որոշել էր բավարարել բողոքը՝ վարույթի հանրային մասնակիցներին պարտավորեցնելով նախաձեռնել քրեական վարույթ և իրականացնել նախաքննություն:Հավելենք, որ դատավոր Սերժ Ռուշանյանը 2020 թվականից աշխատել է ՀՀ արդարադատության նախարարությունում։ 2021 թվականի օգոստոսին՝ Կարեն Անդրեասյանի՝ արդարադատության նախարար նշանակվելուց հետո, դարձել է Անդրեասյանի օգնականը, ապա՝ 2022 թվականին նշանակվել է Անդրեասյանի խորհրդական։ 2023 թվականի հուլիսի 6-ին Ռուշանյանը նշանակվել է դատավոր Տավուշի մարզում, ապա տեղափոխվել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան։Հիշեցնենք նաև, որ փետրվարի 14-ին հայտնի դարձավ, որ կաթողիկոսի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ արված Արման Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարումը խոչընդոտելու մեղադրանքով, արգելվել է նրա ելքը Հայաստանից: Նույն «գործով» անցնում են նաև Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոսը, Եկեղեցականաց և երիտասարդաց վերապատրաստման ծրագրերի տնօրեն Վահան եպիսկոպոսը, Սյունիքի թեմի առաջնորդ Մակար եպիսկոպոսը, Մայր աթոռի վարչատնտեսական բաժնի տնօրեն Մուշեղ եպիսկոպոսը, Մայր աթոռի միաբան Հայկազուն արքեպիսկոպոսը և Նաթան արքեպիսկոպոսը։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/0b/105634215_189:0:1262:805_1920x0_80_0_0_6f664eaa3bfd3d42aff3c340048ae0df.jpg.webp
ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, դատարան, դատավոր, եպիսկոպոս
ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, դատարան, դատավոր, եպիսկոպոս
Ավելի վաղ դատավոր Հակոբ Մանուկյանն ինքնաբացարկ էր հայտնել։
Օգոստոսի 7-ին հայտնել էինք, որ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի և 6 եպիսկոպոսների «գործով» դատական առաջին նիստին դատավոր Հակոբ Մանուկյանն ինքնաբացարկ հայտնեց։ ԶԼՄ-ները գրել էին, որ քրեական գործեր քննող դատավորների հիմնական մասն այս պահին արձակուրդում է, ինչի պատճառով գործի մակագրման համար 2 դատավոր են ընտրել` Սերժ Ռուշանյանին ու Արման Բաբախանյանին։
Հիշեցնենք, որ հենց Սերժ Ռուշանյանի նախագահությամբ քրեական վարույթ էր նախաձեռնվել 2025 թվականի դեկտեմբերի 18-ին Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի մոտ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած բողոքի ակցիայի ընթացքում խուլիգանության դեպքի առթիվ: Մինչ այդ քննչական մարմինը որոշել էր քրեական վարույթ չնախաձեռնել: Դատախազությունը ևս մերժել էր քննչական մարմնի այդ դիրքորոշման դեմ պաշտպանական խմբի ներկայացրած բողոքը, իսկ դատավոր Ռուշանյանը որոշել էր բավարարել բողոքը՝ վարույթի հանրային մասնակիցներին պարտավորեցնելով նախաձեռնել քրեական վարույթ և իրականացնել նախաքննություն:
Հավելենք, որ դատավոր Սերժ Ռուշանյանը 2020 թվականից աշխատել է ՀՀ արդարադատության նախարարությունում։ 2021 թվականի օգոստոսին՝ Կարեն Անդրեասյանի՝ արդարադատության նախարար նշանակվելուց հետո, դարձել է Անդրեասյանի օգնականը, ապա՝ 2022 թվականին նշանակվել է Անդրեասյանի խորհրդական։ 2023 թվականի հուլիսի 6-ին Ռուշանյանը նշանակվել է դատավոր Տավուշի մարզում, ապա տեղափոխվել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան։