Ամենայն հայոց կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործով նոր դատավոր է նշանակվել

https://arm.sputniknews.ru/20260811/amenajn-hajvoc-katvoghikvosi-ev-6-episkvopvosneri-gvortsvov-nvor-datavvor-e-nshanakvel–105634527.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/0b/105634215_189:0:1262:805_1920x0_80_0_0_6f664eaa3bfd3d42aff3c340048ae0df.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, դատարան, դատավոր, եպիսկոպոս

ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, դատարան, դատավոր, եպիսկոպոս

Բաժանորդագրվել

Ավելի վաղ դատավոր Հակոբ Մանուկյանն ինքնաբացարկ էր հայտնել։

ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik․ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսների գործը մակագրվել է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատավոր Սերժ Ռուշանյանին։ Այդ մասին տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական համակարգից։

Օգոստոսի 7-ին հայտնել էինք, որ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի և 6 եպիսկոպոսների «գործով» դատական առաջին նիստին դատավոր Հակոբ Մանուկյանն ինքնաբացարկ հայտնեց։ ԶԼՄ-ները գրել էին, որ քրեական գործեր քննող դատավորների հիմնական մասն այս պահին արձակուրդում է, ինչի պատճառով գործի մակագրման համար 2 դատավոր են ընտրել` Սերժ Ռուշանյանին ու Արման Բաբախանյանին։

Հիշեցնենք, որ հենց Սերժ Ռուշանյանի նախագահությամբ քրեական վարույթ էր նախաձեռնվել 2025 թվականի դեկտեմբերի 18-ին Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի մոտ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած բողոքի ակցիայի ընթացքում խուլիգանության դեպքի առթիվ: Մինչ այդ քննչական մարմինը որոշել էր քրեական վարույթ չնախաձեռնել: Դատախազությունը ևս մերժել էր քննչական մարմնի այդ դիրքորոշման դեմ պաշտպանական խմբի ներկայացրած բողոքը, իսկ դատավոր Ռուշանյանը որոշել էր բավարարել բողոքը՝ վարույթի հանրային մասնակիցներին պարտավորեցնելով նախաձեռնել քրեական վարույթ և իրականացնել նախաքննություն:

Հավելենք, որ դատավոր Սերժ Ռուշանյանը 2020 թվականից աշխատել է ՀՀ արդարադատության նախարարությունում։ 2021 թվականի օգոստոսին՝ Կարեն Անդրեասյանի՝ արդարադատության նախարար նշանակվելուց հետո, դարձել է Անդրեասյանի օգնականը, ապա՝ 2022 թվականին նշանակվել է Անդրեասյանի խորհրդական։ 2023 թվականի հուլիսի 6-ին Ռուշանյանը նշանակվել է դատավոր Տավուշի մարզում, ապա տեղափոխվել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան։

Հիշեցնենք նաև, որ փետրվարի 14-ին հայտնի դարձավ, որ կաթողիկոսի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ արված Արման Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարումը խոչընդոտելու մեղադրանքով, արգելվել է նրա ելքը Հայաստանից: Նույն «գործով» անցնում են նաև Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոսը, Եկեղեցականաց և երիտասարդաց վերապատրաստման ծրագրերի տնօրեն Վահան եպիսկոպոսը, Սյունիքի թեմի առաջնորդ Մակար եպիսկոպոսը, Մայր աթոռի վարչատնտեսական բաժնի տնօրեն Մուշեղ եպիսկոպոսը, Մայր աթոռի միաբան Հայկազուն արքեպիսկոպոսը և Նաթան արքեպիսկոպոսը։

Leave a comment