Պաշտպաններն արձագանքել են ՔԿ-ի պնդումներին Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի մասին

https://arm.sputniknews.ru/20260811/pashtpannern-ardzaganqel-en-qk-i-pndumnerin-andranik-tevanjani-ev-aregnaz-manukjani-masin-105634384.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/04/103031833_72:0:1209:853_1920x0_80_0_0_7b22dc4c9fb007c5353634c577885ffe.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

անդրանիկ թևանյան, արեգնազ մանուկյան, հհ քննչական կոմիտե, փաստաբան

անդրանիկ թևանյան, արեգնազ մանուկյան, հհ քննչական կոմիտե, փաստաբան

Բաժանորդագրվել

Պաշտպանները հորդորում են քննչական մարմին հարգել անմեղության կանխավարկածը։

ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik․ Այն պնդումները, թե «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանը 622.000 ԱՄՆ դոլարի դիմաց ձեռք է բերել պետական գաղտնիք պարունակող փաստաթուղթ, այն թարգմանել և փոխանցել օտարերկրյա հատուկ ծառայության ներկայացուցչի, ինչպես նաև այն, թե այդ փաստաթուղթը նրան փոխանցել է «Մայր Հայաստան» կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանը, չեն համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտարարություն է տարածել Թևանյանի և Մանուկյանի պաշտպանական խումբը՝ արձագանքելով Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Գևորգյանի կողմից օգոստոսի 6-ին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հնչեցված հայտարարություններին։

«Նման փաստական հանգամանքներ որևէ անձի առաջադրված մեղադրանքում առկա չեն, իսկ քրեական վարույթի նյութերում դրանց վերաբերյալ հաստատող ապացույցներ չկան։ Ուստի պաշտպանության կողմը ամբողջությամբ հերքում է վերոնշյալ հայտարարություններում արված պնդումները»,- նշված է տարածած հայտարարության մեջ։

Պաշտպանները նաև շեշտում են, որ չհաստատված տեղեկությունների հրապարակային ներկայացումը ստեղծում է հրապարակային կանխակալություն, ուստի հորդորում են ՔԿ-ին հարգել անմեղության կանխավարկածը։

Հիշեցնենք, որ Անդրանիկ Թևանյանը մեղադրվում է լրտեսության և պետական դավաճանության հոդվածներով։ Նա մայիսին ձերբակալվել էր ու 2 ամսով կալանավորվել։

Մայիսի 21–ին ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ քաղաքացի Ա.Թ.–ն (Անդրանիկ Թևանյան), լինելով պատգամավոր, 2024 թվականին իբր հավաքագրվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից և վարել գործակալական գործունեություն:

Հուլիսի 9-ի վաղ առավոտյան էլ իրավապահները ներխուժեցին Արեգնազ Մանուկյանի տուն և ձերբակալեցին նրան։ Ավելի ուշ ՔԿ–ն հայտարարեց, որ Մանուկյանը մեղադրվում է պետական գաղտնիք հրապարակելու մեջ, և նա 2 ամսով կալանավորվեց։
Հուլիսի 16-ին նա ուղերձ հղեց ՔԿՀ–ից` հայտնելով, որ բացարձակապես մեկուսացված է աշխարհից, զրկված է նույնիսկ 13-ամյա դստեր ու 85-ամյա մոր հետ հեռախոսով խոսելու հնարավորությունից։

Leave a comment