https://arm.sputniknews.ru/20260811/pashtpannern-ardzaganqel-en-qk-i-pndumnerin-andranik-tevanjani-ev-aregnaz-manukjani-masin-105634384.html
Պաշտպաններն արձագանքել են ՔԿ-ի պնդումներին Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի մասին
Պաշտպաններն արձագանքել են ՔԿ-ի պնդումներին Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի մասին
Sputnik Արմենիա
Պաշտպանները հորդորում են քննչական մարմին հարգել անմեղության կանխավարկածը։ 11.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-11T11:03+0400
2026-08-11T11:03+0400
2026-08-11T11:06+0400
անդրանիկ թևանյան
արեգնազ մանուկյան
հհ քննչական կոմիտե
փաստաբան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/04/103031833_0:67:1280:787_1920x0_80_0_0_36a84aabbf5b9a98869d00bba5d5980b.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik․ Այն պնդումները, թե «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանը 622.000 ԱՄՆ դոլարի դիմաց ձեռք է բերել պետական գաղտնիք պարունակող փաստաթուղթ, այն թարգմանել և փոխանցել օտարերկրյա հատուկ ծառայության ներկայացուցչի, ինչպես նաև այն, թե այդ փաստաթուղթը նրան փոխանցել է «Մայր Հայաստան» կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանը, չեն համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտարարություն է տարածել Թևանյանի և Մանուկյանի պաշտպանական խումբը՝ արձագանքելով Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Գևորգյանի կողմից օգոստոսի 6-ին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հնչեցված հայտարարություններին։«Նման փաստական հանգամանքներ որևէ անձի առաջադրված մեղադրանքում առկա չեն, իսկ քրեական վարույթի նյութերում դրանց վերաբերյալ հաստատող ապացույցներ չկան։ Ուստի պաշտպանության կողմը ամբողջությամբ հերքում է վերոնշյալ հայտարարություններում արված պնդումները»,- նշված է տարածած հայտարարության մեջ։Պաշտպանները նաև շեշտում են, որ չհաստատված տեղեկությունների հրապարակային ներկայացումը ստեղծում է հրապարակային կանխակալություն, ուստի հորդորում են ՔԿ-ին հարգել անմեղության կանխավարկածը։Հիշեցնենք, որ Անդրանիկ Թևանյանը մեղադրվում է լրտեսության և պետական դավաճանության հոդվածներով։ Նա մայիսին ձերբակալվել էր ու 2 ամսով կալանավորվել։Մայիսի 21–ին ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ քաղաքացի Ա.Թ.–ն (Անդրանիկ Թևանյան), լինելով պատգամավոր, 2024 թվականին իբր հավաքագրվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից և վարել գործակալական գործունեություն:Հուլիսի 9-ի վաղ առավոտյան էլ իրավապահները ներխուժեցին Արեգնազ Մանուկյանի տուն և ձերբակալեցին նրան։ Ավելի ուշ ՔԿ–ն հայտարարեց, որ Մանուկյանը մեղադրվում է պետական գաղտնիք հրապարակելու մեջ, և նա 2 ամսով կալանավորվեց։Հուլիսի 16-ին նա ուղերձ հղեց ՔԿՀ–ից` հայտնելով, որ բացարձակապես մեկուսացված է աշխարհից, զրկված է նույնիսկ 13-ամյա դստեր ու 85-ամյա մոր հետ հեռախոսով խոսելու հնարավորությունից։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/04/103031833_72:0:1209:853_1920x0_80_0_0_7b22dc4c9fb007c5353634c577885ffe.jpg.webp
անդրանիկ թևանյան, արեգնազ մանուկյան, հհ քննչական կոմիտե, փաստաբան
անդրանիկ թևանյան, արեգնազ մանուկյան, հհ քննչական կոմիտե, փաստաբան
Պաշտպանները հորդորում են քննչական մարմին հարգել անմեղության կանխավարկածը։
«Նման փաստական հանգամանքներ որևէ անձի առաջադրված մեղադրանքում առկա չեն, իսկ քրեական վարույթի նյութերում դրանց վերաբերյալ հաստատող ապացույցներ չկան։ Ուստի պաշտպանության կողմը ամբողջությամբ հերքում է վերոնշյալ հայտարարություններում արված պնդումները»,- նշված է տարածած հայտարարության մեջ։
Պաշտպանները նաև շեշտում են, որ չհաստատված տեղեկությունների հրապարակային ներկայացումը ստեղծում է հրապարակային կանխակալություն, ուստի հորդորում են ՔԿ-ին հարգել անմեղության կանխավարկածը։
Հիշեցնենք, որ Անդրանիկ Թևանյանը մեղադրվում է լրտեսության և պետական դավաճանության հոդվածներով։ Նա մայիսին ձերբակալվել էր ու 2 ամսով կալանավորվել։
Մայիսի 21–ին ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ քաղաքացի Ա.Թ.–ն (Անդրանիկ Թևանյան), լինելով պատգամավոր, 2024 թվականին իբր հավաքագրվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից և վարել գործակալական գործունեություն:
Հուլիսի 16-ին նա ուղերձ հղեց ՔԿՀ–ից` հայտնելով, որ բացարձակապես մեկուսացված է աշխարհից, զրկված է նույնիսկ 13-ամյա դստեր ու 85-ամյա մոր հետ հեռախոսով խոսելու հնարավորությունից։