Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանին փոխհատուցում չի վճարելու

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե Վաշինգտոնը չի փոխհատուցի Իրանին հինգամսյա ռազմական հակամարտության հետևանքով պատճառված վնասի համար և հրամայել է հակընդդեմ հայցեր ներկայացնել Թեհրանի դեմ՝ վերջին 50 տարիների ընթացքում ամերիկացի զինվորների և ներքին բռնաճնշումների զոհերի ենթադրյալ մահվան դեպքերի համար։

«Իրանի Իսլամական Հանրապետության ներկայացուցիչները պահանջում են փոխհատուցում հինգամսյա ռազմական հակամարտության ընթացքում կրած վնասի համար, բայց հիմա ես նույնքան փոխհատուցում եմ պահանջում Իրանից բոլոր նրանց համար, ում սպանել և ծանր վիրավորել են… Ես հանձնարարել եմ իմ ներկայացուցիչներին վճռականորեն ներառել այս դրույթը բոլոր ապագա բանակցություններում», -«ՌԻԱ նովոստիի» փոխանցմամբ գրել է Թրամփը իր Truth Social սոցիալական ցանցում։

Վերջին շաբաթներին Վաշինգտոնը և Թեհրանը, Մերձավոր Արևելքի միջնորդների օգնությամբ, փորձում են համաձայնության գալ հակամարտությունը դադարեցնելու նոր համաձայնագրի պայմանների շուրջ: Թրամփն ինքը օգոստոսի 9-ին հայտարարել է, որ Վաշինգտոնը Թեհրանի հետ բանակցություններ է վարում կիսատ-պռատ տեմպերով, մինչդեռ Իրանի տնտեսական վիճակը, ենթադրաբար, վատթարացել է:

Leave a comment