Թրամփը հանձնարարել Է Իրանի հետ բանակցությունների օրակարգում նոր կետ ավելացնել

https://arm.sputniknews.ru/20260810/trampy-handznararel-e-irani-het-banakcutjunneri-orakargum-nvor-ket-avelacnel-105622093.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/0a/104472484_167:0:1500:1000_1920x0_80_0_0_2d3058f9bed835d5ad1aa0cb001e7aa5.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ամն, իրանի իսլամական հանրապետություն, դոնալդ թրամփ, բանակցություններ

ամն, իրանի իսլամական հանրապետություն, դոնալդ թրամփ, բանակցություններ

Բաժանորդագրվել

ԱՄՆ նախագահը նոր գրառում է արել սոցցանցում։

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանից փոխհատուցում է պահանջում բոլոր այն մարդկանց համար, որոնց «նրանք սպանել և վիրավորել են բազմաթիվ հակամարտություններում և ականների պայթյունի հետևանքով»։

ԱՄՆ նախագահի խոսքով` Իրանը պետք է փոխհատուցում վճարի նաև ցույցերի այն մասնակիցների ընտանիքներին, որոնք սպանվել են վերջին 50 տարիների ընթացքում:

«Ես իմ ներկայացուցիչներին հանձնարարել եմ դա ներառել հետագա բանակցությունների օրակարգում»,– գրել է Թրամփը սցցանցում։

Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։

Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։ Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։ Իրանցի զինվորականները սկսեցին հարվածներ հասցնել Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում գտնվող ամերիկյան ռազմակայաններին։

Օգոստոսի 2-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողությունը չեղարկվում է՝ հաշվի առնելով նախատեսվող գործարքը, որը, նրա խոսքով, ներառում է Հորմուզի նեղուցի բացում և իրանական միջուկային ծրագրի շուրջ պայմանավորվածություններ:

Leave a comment