https://arm.sputniknews.ru/20260810/trampy-handznararel-e-irani-het-banakcutjunneri-orakargum-nvor-ket-avelacnel-105622093.html
Թրամփը հանձնարարել Է Իրանի հետ բանակցությունների օրակարգում նոր կետ ավելացնել
Թրամփը հանձնարարել Է Իրանի հետ բանակցությունների օրակարգում նոր կետ ավելացնել
Sputnik Արմենիա
ԱՄՆ նախագահը նոր գրառում է արել սոցցանցում։ 10.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-10T21:57+0400
2026-08-10T21:57+0400
2026-08-10T21:57+0400
ամն
իրանի իսլամական հանրապետություն
դոնալդ թրամփ
բանակցություններ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/0a/104472484_0:0:1500:844_1920x0_80_0_0_b0c5bb8abf158090b4f85d428c03cebe.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանից փոխհատուցում է պահանջում բոլոր այն մարդկանց համար, որոնց «նրանք սպանել և վիրավորել են բազմաթիվ հակամարտություններում և ականների պայթյունի հետևանքով»։ԱՄՆ նախագահի խոսքով` Իրանը պետք է փոխհատուցում վճարի նաև ցույցերի այն մասնակիցների ընտանիքներին, որոնք սպանվել են վերջին 50 տարիների ընթացքում:Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։ Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։ Իրանցի զինվորականները սկսեցին հարվածներ հասցնել Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում գտնվող ամերիկյան ռազմակայաններին։Օգոստոսի 2-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողությունը չեղարկվում է՝ հաշվի առնելով նախատեսվող գործարքը, որը, նրա խոսքով, ներառում է Հորմուզի նեղուցի բացում և իրանական միջուկային ծրագրի շուրջ պայմանավորվածություններ:
ամն
իրանի իսլամական հանրապետություն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/0a/104472484_167:0:1500:1000_1920x0_80_0_0_2d3058f9bed835d5ad1aa0cb001e7aa5.jpg.webp
ամն, իրանի իսլամական հանրապետություն, դոնալդ թրամփ, բանակցություններ
ամն, իրանի իսլամական հանրապետություն, դոնալդ թրամփ, բանակցություններ
ԱՄՆ նախագահը նոր գրառում է արել սոցցանցում։
ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանից փոխհատուցում է պահանջում բոլոր այն մարդկանց համար, որոնց «նրանք սպանել և վիրավորել են բազմաթիվ հակամարտություններում և ականների պայթյունի հետևանքով»։
ԱՄՆ նախագահի խոսքով` Իրանը պետք է փոխհատուցում վճարի նաև ցույցերի այն մասնակիցների ընտանիքներին, որոնք սպանվել են վերջին 50 տարիների ընթացքում:
«Ես իմ ներկայացուցիչներին հանձնարարել եմ դա ներառել հետագա բանակցությունների օրակարգում»,– գրել է Թրամփը սցցանցում։
Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։ Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։ Իրանցի զինվորականները սկսեցին հարվածներ հասցնել Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում գտնվող ամերիկյան ռազմակայաններին։