Հայաստան-ԱՄՆ տնտեսական կապերը թևակոխում են նոր փուլ, որտեղ ամերիկյան ներդրումային ծրագրերը՝ NVIDIA-ի չիպերով ԱԲ կենտրոնից մինչև TRIPP երկաթուղային ծրագիրը, գերազանցում են 1 մլրդ դոլարի շեմը։ «ՍիվիլՆեթ բիզնեսի» տաղավարում էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մանրամասնում է, թե ինչպես են ենթակառուցվածքային նախագծերը վերածվում անվտանգային երաշխիքների և ինչ քայլեր են ձեռնարկվում Հայաստանը տեխնոլոգիական վստահելի գործընկեր դարձնելու ուղղությամբ։ Հարցազրույցի առանցքում են նաև արտահանման դիվերսիֆիկացումը դեպի ԵՄ, տնտեսական աճի նոր կանխատեսումները և աշխատանքի արտադրողականության կտրուկ բարձրացումը։
00:00 – Ջեյ Դի Վենսի այցը Երևան և ԱՄՆ-ի հետ տնտեսական օրակարգը
1:55 – Ե՞րբ է մեկնարկելու TRIPP նախագծի իրագործումը
2:35 – NVIDIA-ի $500 մլն-անոց ներդրումը և տեխնոլոգիական նոր հեռանկարները 3:13 – Ատոմային էներգետիկա և $1 մլրդ ներդրումային ընդհանուր փաթեթը
5:42 – Երկաթուղուց ակնկալել տնտեսական շահո՞ւյթ, թե՞ անվտանգություն
8:20 – Խաղաղության օրակարգի անուղղակի արդյունքները
11:39 – Խաղաղության տնտեսական արժեքը
13:23 – Հայաստանը ձգտում է ԱՄՆ-ի հետ առևտուր անող երկրի կարգավիճակի փոփոխության
16:31 – Վերաարտահանումը և թափանցիկ աշխատանքն ԱՄՆ-ի հետ
18:47 – Տնտեսության կառուցվածքային խնդիրները
22:24 – Նախարարը վստահեցնում է` ՀՀ-ում արտադրողականության կտրուկ աճ է գրանցվում
26:42 – Ինչո՞ւ աճը չի բերել նախատեսվածից ավել հարկեր
The post TRIPP-ը շատ շուտով կսկսի իրագործվել, կծախսվի 200 մլն դոլար. Գևորգ Պապոյան appeared first on CIVILNET.