«Մեր հասարակության մեջ կա մեծ դիսկուրս, և բազում անգամ բարձրացվել է այդ հարցը, կարծում եմ, որ պետք է տեղի ունենա ձեր հանձնաժողովի կողմից, որտեղ Դուք կընտրվեք նախագահ, պետք է տեղի ունենա վերջին ութ տարիներին Արցախի և ՀՀ պաշտպանության համար զոհված բոլոր մեր հայրենակիցների՝ Արցախից և ՀՀ-ից անվանական, նկարներով ներկայացումը հանրությանը և պետական ոգեկոչման միջոցառում, որ մեր հասարակությունը բավարարված զգա իրեն այս հարցով»,- ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը՝ դիմելով ՔՊ-ի կողմից Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու առաջադրված Վիլեն Գաբրիելյանին։
Նա արձագանքեց․ «Չի կարող ցուցակն անվանական հրապարակված չլինել, քանի որ փաստացի համապատասխան հիմնադրամը գումարներ է տրամադրում այդ անձանց ընտանիքներին։ Ցուցակը չի կարող հրապարակված չլինել։ Ինքս՝ որպես այդպիսին, նմանատիպ միջոցառմանը դեմ չեմ, քանի որ անհայտ կորածների և զոհվածների ծնողների հետ եմ շփվել, դա նաև քննվել է, նաև կոմունիկացիան վարող անձն եմ եղել համապատասխան պետական կառույցների և զոհվածների ընտանիքների միջև, դա քննարկելի է, և որևէ բանին վնաս չէ, որ այդպիսի միջոցառում անենք, որը տեղի ունենա պետության հովանու ներքո»։
Նարեկ Կարապետյանն էլ հավելեց․ «Խնդիրը նաև Արցախի՝ մեր հայրենակիցների ընդգրկումն է և ընդհանուր հայկական կորուստների և մարդկանց անվանական նշումը։
ԱԺ նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: