ՌԴ-ն ասում է՝ ձկան հետ կապված խնդիրներ կան. Փաշինյանն էլ ասում է՝ իսկականից, ձուկն առա, էնքան վատն էր, ուտելու բան չէր. Խաչատրյան

Ռուսաստանն ասում է՝ այն ձուկը, որը մտցնում ես իմ տարածք, իմ նորմերին չի համապատասխանում, այստեղ ԵԱՏՄ-ն ի՞նչ կապ ունի, լրագրողների հետ զրույցում ասաց ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

«Նիկոլ Փաշինյանն էլ, փոխանակ ունքն ուղղի, աչքն է հանում, ասում է՝ ձուկն առա, էնքան վատն էր, ուտելու բան չէր, յուղոտ էր, ճարպոտ էր։

Այս հարաբերություններում է խնդիրը, ռուսներն ասում են՝ խնդիրներ կան, Փաշինյանն էլ ասում է՝ իսկականից, ձուկը լավը չի։ Ինքը հարց լուծե՞ց, թե՞ ավելի վատթարացրեց, հիմա էդ ձուկը ո՞ր երկիրը կգնի»,-նշեց Խաչատրյանը։

Leave a comment