Երևանի հետիոտնային անցումը հայկական գորգի տեսքով մաշվել ու մաքրվե՞լ է

Արդեն որոշ ժամանակ է՝ Երևանի սրտում՝ Աբովյան ու Պուշկին փողոցների խաչմերուկում, հայկական ազգային զարդանախշերով ձևավորված հետիոտնային անցում-գորգը հայտնվել է հանրության ուշադրության կենտրոնում։

Վերջին շրջանում, սակայն, բազմիցս քննարկվում էր այն հանգամանքը, որ գորգը գրեթե ամբողջությամբ մաշվել է։ Հարցը բուռն քննարկումների և դժգոհությունների ալիք է բարձրացրել նաև սոցիալական ցանցերում։

Գորգը դարձել էր քաղաքացիների և զբոսաշրջիկների համար լուսանկարվելու սիրված վայրերից մեկը։ Սակայն վերջին շրջանում այն գրեթե չէր երևում և նույնիսկ դժվար էր նմանեցնել հետիոտնային անցման։

MediaHub-ը դիմել է Երևանի քաղաքապետարան՝ պարզելու, թե արդյո՞ք նախատեսվում է վերականգնել և կրկին գունազարդել անցում-գորգը։

Երևանի քաղաքապետարանից MediaHub-ին հայտնել են, որ անցումը չի մաքրվել, այլ ժամանակի ընթացքում խամրել էր։ Քաղաքապետարանի փոխանցմամբ՝ համապատասխան աշխատանքներ են իրականացվել, այդ թվում՝ մաքրման աշխատանքներ, ինչի արդյունքում անցումն այժմ պատշաճ տեսք ունի։

Տեսանյութն՝ այստեղ

Մարիաննա Արամյան

Leave a comment