Նեթանյահուն ցանկանում է, որ Թրամփն ավելին պահանջի Իրանից

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այսօր մեկնում է Վաշինգտոն՝ խրախուսելու նախագահ Դոնալդ Թրամփին ընդլայնել Իրանի հետ միջուկային բանակցությունների շրջանակը, գրել է AP-ն։

Իսրայելը վաղուց կոչ է արել Իրանին դադարեցնել ուրանի հարստացումը, կրճատել իր բալիստիկ հրթիռների ծրագիրը և խզել կապերը տարածաշրջանում գործող զինյալ խմբավորումների հետ։ Իրանը միշտ մերժել է այդ պահանջները՝ ասելով, որ կընդունի իր միջուկային ծրագրի որոշ սահմանափակումներ միայն պատժամիջոցների մեղմացման դիմաց։

Նեթանյահուն, որը մինչև չորեքշաբթի կլինի Վաշինգտոնում, իր տասնամյակների քաղաքական կարիերան անցկացրել է Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի ավելի ուժեղ գործողությունների համար պայքարելով։ 

Leave a comment