Չինաստանում մոլեգնում է «Դելֆին» թայֆունը։ Ինչպես հայտնում է «Reuters»-ը, Շանհայի երկու օդանավակայաններում ավելի քան 900 չվերթ է չեղարկվել։ Փոթորկի մոտենալուց առաջ Շանհայի շրջաններից ավելի քան 200 հազար մարդ է տարհանվել, Վենչժոու ափամերձ քաղաքում ժամանակավոր ապաստարաններ է տեղափոխվել ավելի քան 900 հազար մարդ: Ընդհանուր առմամբ տարհանվել է ավելի քան 1 մլն մարդ:Մի քանի օր առաջ «Դելֆին» թայֆունը մոլեգնում էր Ճապոնիայի հարավային հատվածում, Օկինավայի օդանավակայանը փակվել էր, չեղարկվել էր ավելի քան 500 չվերթ, դադարեցվել էր խանութների և ձեռնարկությունների աշխատանքը, որոշվել էր տարհանել բնակչության մի մասին։
Թայֆունի հետևանքով առաջացած հորդառատ անձրևները հեղեղումների պատճառ են դարձել։
Չինաստանում մոլեգնում է «Դելֆին» թայֆունը։ Ինչպես հայտնում է «Reuters»-ը, Շանհայի երկու օդանավակայաններում ավելի քան 900 չվերթ է չեղարկվել։ Փոթորկի մոտենալուց առաջ Շանհայի շրջաններից ավելի քան 200 հազար մարդ է տարհանվել, Վենչժոու ափամերձ քաղաքում ժամանակավոր ապաստարաններ է տեղափոխվել ավելի քան 900 հազար մարդ: Ընդհանուր առմամբ տարհանվել է ավելի քան 1 մլն մարդ:
Մի քանի օր առաջ «Դելֆին» թայֆունը մոլեգնում էր Ճապոնիայի հարավային հատվածում, Օկինավայի օդանավակայանը փակվել էր, չեղարկվել էր ավելի քան 500 չվերթ, դադարեցվել էր խանութների և ձեռնարկությունների աշխատանքը, որոշվել էր տարհանել բնակչության մի մասին։
Սանմեն շրջան, Տայչժոու
«Դելֆին» թայֆունից հետո աշխատողները մաքրում են փողոցը
Շանհայ
Բնակիչները միջնակարգ դպրոցի ժամանակավոր ապաստարանում
Յունցին քաղաք
Քամուց շրջված բեռնատար
Վենչժոու
Ափերին հարվածող հսկայական ալիքներ
Հուանցի քաղաք
Մարդիկ նստած են հեղեղված սենյակում
Շանհայ
Չվերթերի չեղարկում
Շանհայ
Կենտրոնական ձկնորսական նավահանգստում խարսխված նավեր