Նա ընդգծել է, որ Ուկրաինան ձգտում է պատերազմի ավարտին, արժանապատիվ խաղաղության և երաշխավորված անվտանգության
Ուկրաինայում ռուսական հարվածների պատճառով փաստացի չի մնացել ոչ մի ամբողջական ջերմային էլեկտրակայան, ինչը լուրջ խնդիրներ է ստեղծում ձմռան նախաշեմին։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։
Նա ընդգծել է, որ Ուկրաինան ձգտում է պատերազմի ավարտին, արժանապատիվ խաղաղության և երաշխավորված անվտանգության։
«Ռուսական հրթիռները նպատակաուղղված են հենց նրան, որպեսզի ուկրաինացիների կյանքն անտանելի դարձնեն։ Մեր համագործակցության բոլոր նախագծերը գործընկերների հետ էներգետիկայի ոլորտում մեծ նշանակություն ունեն։ Կարևոր է, որ կան ուղիներ մեր երկրների միջև էներգետիկ համագործակցությունն ամրապնդելու համար», — նշել է Զելենսկին։