Ագրարային երկրում ագրոպարենային ոլորտի մասնագիտության(ների) մարումը նորմալացնելը կրթական համակարգի անտարբերությունն է․ ագրարայինի ուսանողը՝ բուհի մտահոգիչ պատկերի մասին

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանող Արծրուն Կարապետյանն, անդրադառնալով համալսարանի ընդունելության մտահոգիչ պատկերին և ընդունող հանձնաժողովի հրապարակմանը, ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Սա ոչ թե «տարբերվող» լինելու նշան է, այլ ահազանգ:

​Ցավալին այն չէ միայն, որ տարիներ շարունակ ռազմավարական կարևորություն ունեցող ագրո-ոլորտի շատ մասնագիտություններով ընդունվում է ընդամենը 1 կամ 2 ուսանող։ Ցավալին այն է, որ համալսարանական մակարդակով սա փորձ է արվում նորմալացնել ու ներկայացնել «սիրուն փաթեթավորմամբ»։

​Եկեք իրերի անունները իրենց անուններով տանք․

1-2 ուսանողը «գեղեցիկ ցուցանիշ» չի, դա շղթայական ռեակցիա է.

  • Դասաժամերի ու ամբիոնների կրճատում/միավորում,
  • ​Պրոֆեսորադասախոսական կազմի կորուստ,
  • ​Խմբերի միավորում ու կրթության որակի անկում,
  • ​Ի վերջո՝ մասնագիտության մարում։

​Խնդիրը սիրուն նախադասություններով կոծկելու փոխարեն՝ պետք է պատճառները փնտրել ու լուծումներ տալ։ Ագրարային երկրում ագրոպարենային ոլորտի մասնագիտության(ների) մարումը նորմալացնելը կրթական համակարգի ամենամեծ անտարբերությունն է»։

Leave a comment