Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանող Արծրուն Կարապետյանն, անդրադառնալով համալսարանի ընդունելության մտահոգիչ պատկերին և ընդունող հանձնաժողովի հրապարակմանը, ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Սա ոչ թե «տարբերվող» լինելու նշան է, այլ ահազանգ:
Ցավալին այն չէ միայն, որ տարիներ շարունակ ռազմավարական կարևորություն ունեցող ագրո-ոլորտի շատ մասնագիտություններով ընդունվում է ընդամենը 1 կամ 2 ուսանող։ Ցավալին այն է, որ համալսարանական մակարդակով սա փորձ է արվում նորմալացնել ու ներկայացնել «սիրուն փաթեթավորմամբ»։
Եկեք իրերի անունները իրենց անուններով տանք․
1-2 ուսանողը «գեղեցիկ ցուցանիշ» չի, դա շղթայական ռեակցիա է.
- Դասաժամերի ու ամբիոնների կրճատում/միավորում,
- Պրոֆեսորադասախոսական կազմի կորուստ,
- Խմբերի միավորում ու կրթության որակի անկում,
- Ի վերջո՝ մասնագիտության մարում։
Խնդիրը սիրուն նախադասություններով կոծկելու փոխարեն՝ պետք է պատճառները փնտրել ու լուծումներ տալ։ Ագրարային երկրում ագրոպարենային ոլորտի մասնագիտության(ների) մարումը նորմալացնելը կրթական համակարգի ամենամեծ անտարբերությունն է»։