https://arm.sputniknews.ru/20260810/agn-ic-derevs-indz-het-kap-chi-hastatvel-ruben-vardanjani-kiny-hajtararutjun-e-arel-105593301.html
ԱԳՆ-ից դեռևս ինձ հետ կապ չի հաստատվել․ Ռուբեն Վարդանյանի կինը հայտարարություն է արել
ԱԳՆ-ից դեռևս ինձ հետ կապ չի հաստատվել․ Ռուբեն Վարդանյանի կինը հայտարարություն է արել
Sputnik Արմենիա
ԶԼՄ-ներում տեղեկություն էր տարածվել, թե ՀՀ կառավարությունն ԱԳՆ-ի միջոցով պատրաստ է հանդիպում կազմակերպել։ 10.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-10T12:26+0400
2026-08-10T12:26+0400
2026-08-10T12:28+0400
վերոնիկա զոնաբենդ
ռուբեն վարդանյան
հայ-ադրբեջանական
ադրբեջան
հայ գերիներ, անհետ կորածներ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/07/81571282_0:34:1600:934_1920x0_80_0_0_69d1321ebec69762cbebf1adaa26a69e.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի – Sputnik. Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, հայտնում է, որ ՀՀ արտաքին գործերի նախարարությունից որևէ մեկն իր հետ մինչ այս պահը կապ չի հաստատել, նշված է Զոնաբենդի տարածած հայտարարության մեջ։Նշենք, որ օգոստոսի 8-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե իրենց բոլորին շատ հուզում և անհանգստացնում է Ադրբեջանում հայրենակիցների անազատության մեջ լինելու հանգամանքը։ Օգոստոսի 7-ին ԶԼՄ-ներում նաև տեղեկություն տարածվեց, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է հանդիպում կազմակերպել Զոնաբենդի հետ՝ ՀՀ ԱԳՆ-ի միջոցով։ Նշվել էր նաև, թե Ռոբեն Վարդանյանի կնոջը փոխանցվել են համապատասխան պաշտոնատար անձի կոնտակտային տվյալները՝ իրեն հարմար ժամանակ հանդիպումը կազմակերպելու համար։Հիշեցնենք, որ հուլիսի 8-ին Վերոնիկա Զոնաբենդը բաց նամակով դիմել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ տեղեկացնելով կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության կազմում Բաքու մեկնելու իր մտադրության մասին։ Պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում 19 հայ գերի կա։ Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը», որը Բաքվում սկսվել էր 2025 թվականի հունվարին, ավարտվեց այս տարվա փետրվարի 5–ին, և հրապարակվեցին դատավճիռները` ցմահ ազատազրկման դատապարտվեցին Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվեցին 20 տարվա ազատազրկման։Քաղաքացիական գերիներ Մադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը դատապարտվեցին 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի «գործը» քննվում էր առանձնացված վարույթով։ Փետրվարի 17-ին հայտնի դարձավ, որ Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին 20 տարվա ազատազրկման է դատապարտել: Ապրիլի 28-ին հայտնի դարձավ, որ նրան այլ հայ գերիների հետ տեղափոխել են Բաքվի Ղարադաղի շրջանի Ումբակի բանտային համալիր:
ադրբեջան
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/07/81571282_133:0:1556:1067_1920x0_80_0_0_d9cb12e5c4251f904a2ed73128ec3d77.jpg.webp
վերոնիկա զոնաբենդ, ռուբեն վարդանյան, հայ-ադրբեջանական, ադրբեջան, հայ գերիներ, անհետ կորածներ
վերոնիկա զոնաբենդ, ռուբեն վարդանյան, հայ-ադրբեջանական, ադրբեջան, հայ գերիներ, անհետ կորածներ
ԶԼՄ-ներում տեղեկություն էր տարածվել, թե ՀՀ կառավարությունն ԱԳՆ-ի միջոցով պատրաստ է հանդիպում կազմակերպել։
ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի – Sputnik. Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, հայտնում է, որ ՀՀ արտաքին գործերի նախարարությունից որևէ մեկն իր հետ մինչ այս պահը կապ չի հաստատել, նշված է Զոնաբենդի տարածած հայտարարության մեջ։
«Դրական եմ գնահատում լրատվամիջոցներում հրապարակված այդ տեղեկությունը։ Անհրաժեշտ եմ համարում հստակեցնել, որ այսօրվա դրությամբ դեռևս ինձ հետ կապ չի հաստատվել, և պատասխանատու պաշտոնատար անձի կոնտակտային տվյալներ ինձ չեն փոխանցվել։ Ակնկալում եմ ստանալ պատասխանատու պաշտոնատար անձի կոնտակտային տվյալները և հույս ունեմ առարկայական հանդիպման՝ քննարկելու Բաքու կանանց մարդասիրական այցի կազմակերպման հետագա քայլերը, ինչպես նաև Ադրբեջանում կալանքի տակ պահվող Հայաստանի քաղաքացիներին առնչվող այլ հարցեր»,- ասված է Զոնաբենդի հայտարարությունում։