Արամ Վարդևանյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահ

53 կողմ, դեմ՝ 0․ Արամ Վարդևանյանն ընտրվեց ԱԺ նախագահի պաշտոնում։ Հիշեցնենք՝ Վարդևանյանի թեկնածությունն առաջադրել է «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը։ Դաշինքի ղեկավար Նարեկ Կարապետյանն ավելի վաղ հայտարարել էր, որ ընտրության ժամանակ հաշվի են առել Վարդևանյանի մասնագիտական փորձն ու պրոֆեսիոնալիզմը։

Թեկնածության քննարկումը մեկնարկել էր օգոստոսի 6-ին և ձգձգվել՝ պատգամավորների մեծ թվով հարցերի ու ելույթների պատճառով։ Առաջին օրը Վարդևանյանին հարց տալու համար հերթագրվել էր 43, ելույթի համար՝ 59 պատգամավոր։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment