Ազիզյան․ Բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35-ից բարձր ջերմաստիճաններին (PAN.am)

Առաջիկա օրերին +35°C-ից բարձր ջերմաստիճաններ չեն գրանցվի: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի» տնօրեն Լևոն Ազիզյանը:

«Կարծում եմ՝ օգոստոսի 10-ից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին»,-գրել է նա:

Հայաստանի տարածքում օգոստոսի 10-12-ը, ինչպես նաև 14-ի գիշերն ու կեսօրից հետո շրջանների մեծ մասում կանխատեսվում են կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 10-11-ն առանձին հատվածներում անձրևները կարող են հորդառատ լինել, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 13-ի գիշերվա համար տեղումներ չեն կանխատեսվում։

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 10-11-ին ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով։

Քամին`հյուսիսարևելյան և արևելյան` 4-7 մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 20-25մ/վրկ։ Օգոստոսի 9-14-ին Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։

Երևանում օգոստոսի 10-12-ի գիշերային և երեկոյան ժամերին կանխատեսվում է կարճատև անձրև ու ամպրոպ։ Ամպրոպների ընթացքում քամու արագությունը կարող է հասնել 18-23 մ/վրկ-ի։ Օգոստոսի 13-ին մայրաքաղաքում տեղումներ չեն սպասվում։

Օգոստոսի 10-14-ի երեկոյան ժամերին Երևանում քամին կարող է ուժգնանալ՝ հասնելով 15-18 մ/վ արագության։

Օգոստոսի 10-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում սպասվում է +34 աստիճան, 11-ին՝ +33:

Leave a comment