ՀՊԼ. Փյունիկը վստահ հաղթանակ տարավ Վանի նկատմամբ

Հայաստանի Պրեմիեր լիգայի նոր մեկնարկած առաջնության 2-րդ տուրում «Փյունիկը» Երևանի ֆուտբոլի ակադեմիայում ուժերը չափեց «Վանի» հետ:

Հանդիպումն ավարտվեց Արտակ Օսեյանի գլխավորած թիմի հաղթանակով՝ 3:0: Գոլով աչքի ընկան Իասոնաս Պիկիսը, Կառլեն Հովհաննիսյանը և Գևորգ Տարախչյանը:

Այս խաղից հետո «Փյունիկը» 4 միավորով զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը: «Վանը» միավոր չի վաստակել և եզրափակում է մրցաշարային աղյուսակը:

Օգոստոսի 15-ին «Վանը» կմրցի «Արարատ-Արմենիայի», իսկ օգոստոսի 16-ին «Փյունիկը»՝ «Սարդարապատի» հետ:

Leave a comment