Հայերն ու ռուսը ստեղծել են ստարտափ, որում AI–ն օգնում է ռեստորան ընտրել հարսանիքի համար

https://arm.sputniknews.ru/20260809/hajern-u-rusy-steghtsel-en-startap-vorum-ain-ognum-e-restvoran-yntrel-harsaniqi-hamar-105357279.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/1f/105286422_7:0:2736:2047_1920x0_80_0_0_6e073538e8cf92473fd7ba9eae260aa7.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, ստարտափ, հարսանիք, արհեստական բանականություն, գործակալ, մատակարար, ռեստորան

հայաստան, ստարտափ, հարսանիք, արհեստական բանականություն, գործակալ, մատակարար, ռեստորան

Բաժանորդագրվել

AI գործակալին կարելի է խնդրել, որ ապրանքների գնման կամ ռեստորանային սրահ պատվիրելու հնարավոր տարբերակներ առաջարկի։ Այնուհետև AI գործակալը իրական ժամանակում աճուրդ կկազմակերպի օգտատիրոջ համար։

ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik. Իլյա Տիտովի, Իշխան Խչոյանի և Լուսինե Մինասյանի հիմնած «Say When» ստարտափն օգտատերերին օգնում է ռեստորաններ, հանդիսությունների սրահներ, ինչպես նաև տարբեր ապրանքների և ծառայությունների մատակարարներ ընտրել։

Ծառայություն մատուցողներին հաճախորդի փոխարեն զանգում է AI գործակալը։ Դրա համար բավական է այցելել ծառայության կայք (հավելված ներբեռնելու կարիք չկա) և ձայնային հաղորդագրությամբ նկարագրել անհրաժեշտ ապրանքը կամ ծառայությունը՝ նշելով ցանկալի պայմանները։

Ստարտափի համահիմնադիր Լուսինե Մինասյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ ծառայության հնարավորությունները լավագույնս կարելի է ներկայացնել հարսանիքի կազմակերպման օրինակով։ Նրա խոսքով՝ մշակողները նախատեսում են ստարտափը նախ փորձարկել հայկական շուկայում և արդեն ներկայացրել են տեղական մի քանի ընկերությունների։

Օգտատերը, օրինակ, կարող է ասել․ «Ինձ Երևանում անհրաժեշտ է 100 անձի համար նախատեսված, ազգային ոճով ինտերիեր ունեցող բանկետային սրահ օգոստոսի օրերից մեկի համար»։ Անհրաժեշտության դեպքում AI գործակալը ճշտող հարցեր կտա, օրինակ՝ «Աշխատանքային օրը հարմա՞ր է»։ Դրանից հետո համակարգը Google Maps-ի և «Յանդեքս քարտեզների» միջոցով ընտրում է համապատասխան հաստատությունները և օգտատիրոջն առաջարկում տարբերակների ցանկ, որը ցանկության դեպքում կարելի է փոփոխել։

«Այնուհետև կոճակի մեկ սեղմումով սկսվում է միաժամանակյա զանգը ծառայություններ մատուցողներին, և ծրագիրը վերածվում է աճուրդի։ Օգտատերն իրական ժամանակում տեսնում է բոլոր գնային առաջարկները։ Դրանք տեսնում են նաև մատակարարները, ուստի կարող են մրցակցել միմյանց հետ։ Աճուրդի ընթացքում կարելի է AI գործակալին լրացուցիչ հանձնարարություններ տալ կամ ցանկության դեպքում անձամբ միանալ զանգերից որևէ մեկին»,- պատմեց Մինասյանը Սևանա լճի ափին անցկացվող «Seaside Startup Summit» բարձր տեխնոլոգիական համաժողովի ընթացքում։

Բանակցությունների ավարտից հետո ծառայությունը բոլոր առաջարկների տեսանելի համեմատություն է կազմում ըստ արժեքի և պայմանների, ինչպես նաև ձևավորում է վերջնական նախահաշիվ, որը հնարավոր է ներբեռնել։ Ծառայությունը կրկին օգտագործելիս օգտատիրոջը կարողանում է տեսնել նախորդ պատվերների պատմությունը։

Մինասյանի խոսքով՝ ծառայությունը կարող է օգտակար լինել ոչ միայն մասնավոր հաճախորդների, այլև միջոցառումների պրոֆեսիոնալ կազմակերպիչների համար։ Ավտոմատ զանգ կատարելը հնարավորություն է տալիս զգալիորեն կրճատել կապալառուներ փնտրելու և նրանց առաջարկները համեմատելու համար ծախսվող ժամանակը։

Նախագծի գաղափարը ծնվել է Երևանի «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում անցկացված հաքաթոններից մեկի ժամանակ։ Թիմն այդ գաղափարը վերածել է պատրաստի արտադրանքի, որը անհրաժեշտության դեպքում կարելի է հարմարեցնել կոնկրետ պատվիրատուի, այդ թվում՝ արտասահմանյան հաճախորդի պահանջներին։

Հայերի ստեղծած ստարտափն օգնում է ԱՄՆ հիվանդանոցներին առողջության ապահովագրության հարցում

Leave a comment