Հովիկ Աբրահամյանի որդին 2 ամսով կալանավորվեց

Բաժանորդագրվել

Ըստ Քննչական կոմիետի` նա մեղադրվում է սպանություն պատվիրելու մեջ։

ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի — Sputnik. ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին` Արգամ Աբրահամյանը, 2 ամսով կալանավորվեց։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին Քննչական կոմիտեից։

Հիշեցնենք, որ, ըստ ՔԿ–ի, ԱԺ նախկին նախագահ, վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին` Արտաշատ համայնքի նախկին ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Արգամ Աբրահամյանը, մեղադրվում է սպանություն պատվիրելու մեջ։ Նա երեկ ձերբակալվել էր։

Ըստ ՀՀ քննչական կոմիտեի` փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ դեռևս 2023 թվականի ապրիլի 30-ին Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայի շենքերից մեկի մուտքի մոտ կատարված Ս․Վ․-ի սպանությունը պատվիրվել է Արտաշատ համայնքի նախկին ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Ա.Ա.-ի կողմից:

ՄԻՊ–ը կոշտ է արձագանքել ՔԿ–ի կողմից Արգամ Աբրահամյանի ընտանեկան տվյալների հրապարակմանը

Leave a comment