Սև ծովի ափին ԱԹՍ է հայտնաբերվել․ Թուրքիան սահմանափակում է նավագնացությունը

https://arm.sputniknews.ru/20260809/sev-tsvovi-apin-ats-e-hajtnabervel-turqian-sahmanapakum-e-navagnacutjuny-105575340.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

На побережье Черного моря в турецкой провинции Артвин обнаружен морской беспилотник

Sputnik Արմենիա

На побережье Черного моря в турецкой провинции Артвин обнаружен морской беспилотник

2026-08-09T12:12+0400

true

PT1M02S

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/09/105574373_0:175:1080:985_1920x0_80_0_0_9da8951026c5070d490819e1f3b8676a.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

տեսանյութեր, видео, թուրքիա, անօդաչու թռչող սարք (աթս), սև ծով, նավահանգիստ

տեսանյութեր, видео, թուրքիա, անօդաչու թռչող սարք (աթս), սև ծով, նավահանգիստ

Բաժանորդագրվել

Անօդաչու ծովային սարքի մասին ահազանգից հետո տարածաշրջանում անվտանգության միջոցառումներն ուժեղացվել են։

Թուրքիայի Արտվին նահանգի Սև ծովի ափին անօդաչու ծովային սարք է նկատվել, ինչից հետո անվտանգության ծառայությունները բերվել են բարձր պատրաստվածության վիճակի, հայտնում է Vatan թերթը։

«Տարածք են ուղարկվել առափնյա պահպանության ստորաբաժանումներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ենթադրվում է, որ անօդաչու սարքը գտնվում է ափամերձ գծից ոչ հեռու։ Այդ կապակցությամբ տարածքում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները։

Նախազգուշական նպատակներով Քեմալ փաշայի և Հոփայի միջև միջազգային ավտոճանապարհը փակվել է երկու ուղղություններով։

Անօդաչու սարքի ծագումը, դրա տեսակը և ջրատարածքում հայտնվելու հանգամանքները կպարզեն ստուգումները։

Իր հերթին Yeni Şafak թերթը հայտնում է, որ նավերի վրա հարձակումների թվի աճից հետո Թուրքիան սահմանափակում է Սև ծովում նավագնացությունը։

«Անօդաչուների հարձակումների թվի կտրուկ աճի ֆոնին Թուրքիան սկսել է սահմանափակել Դարդանելի նեղուցով դեպի Սև ծով առևտրային նավերի անցումը, ինչը վերաբերում է Ռուսաստան և Ուկրաինա ուղևորվող նավերին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ Սև ծովում Թուրքիայի հետ կապված նավերի վրա Կիևի հարձակումների հաճախակիացման ֆոնին Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն առաջարկել է Ռուսաստանին և Ուկրաինային հատուկ մեխանիզմ ստեղծել ջրային տարածքում առևտրային նավերի վրա հարձակումները կանխելու համար։

Leave a comment