https://arm.sputniknews.ru/20260809/sev-tsvovi-apin-ats-e-hajtnabervel-turqian-sahmanapakum-e-navagnacutjuny-105575340.html
Սև ծովի ափին ԱԹՍ է հայտնաբերվել․ Թուրքիան սահմանափակում է նավագնացությունը
Սև ծովի ափին ԱԹՍ է հայտնաբերվել․ Թուրքիան սահմանափակում է նավագնացությունը
Sputnik Արմենիա
Անօդաչու ծովային սարքի մասին ահազանգից հետո տարածաշրջանում անվտանգության միջոցառումներն ուժեղացվել են։ 09.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-09T12:12+0400
2026-08-09T12:12+0400
2026-08-09T12:12+0400
տեսանյութեր
թուրքիա
անօդաչու թռչող սարք (աթս)
սև ծով
նավահանգիստ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/09/105574373_0:276:1080:884_1920x0_80_0_0_6de06d8a31ca1d7f7bcd29d7b293dc1c.jpg.webp
Թուրքիայի Արտվին նահանգի Սև ծովի ափին անօդաչու ծովային սարք է նկատվել, ինչից հետո անվտանգության ծառայությունները բերվել են բարձր պատրաստվածության վիճակի, հայտնում է Vatan թերթը։Ենթադրվում է, որ անօդաչու սարքը գտնվում է ափամերձ գծից ոչ հեռու։ Այդ կապակցությամբ տարածքում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները։Նախազգուշական նպատակներով Քեմալ փաշայի և Հոփայի միջև միջազգային ավտոճանապարհը փակվել է երկու ուղղություններով։Անօդաչու սարքի ծագումը, դրա տեսակը և ջրատարածքում հայտնվելու հանգամանքները կպարզեն ստուգումները։Իր հերթին Yeni Şafak թերթը հայտնում է, որ նավերի վրա հարձակումների թվի աճից հետո Թուրքիան սահմանափակում է Սև ծովում նավագնացությունը։Նշենք, որ Սև ծովում Թուրքիայի հետ կապված նավերի վրա Կիևի հարձակումների հաճախակիացման ֆոնին Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն առաջարկել է Ռուսաստանին և Ուկրաինային հատուկ մեխանիզմ ստեղծել ջրային տարածքում առևտրային նավերի վրա հարձակումները կանխելու համար։
թուրքիա
սև ծով
2026
Լուրեր
am_HY
На побережье Черного моря в турецкой провинции Артвин обнаружен морской беспилотник
Sputnik Արմենիա
На побережье Черного моря в турецкой провинции Артвин обнаружен морской беспилотник
2026-08-09T12:12+0400
true
PT1M02S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/09/105574373_0:175:1080:985_1920x0_80_0_0_9da8951026c5070d490819e1f3b8676a.jpg.webp
տեսանյութեր, видео, թուրքիա, անօդաչու թռչող սարք (աթս), սև ծով, նավահանգիստ
տեսանյութեր, видео, թուրքիա, անօդաչու թռչող սարք (աթս), սև ծով, նավահանգիստ
Անօդաչու ծովային սարքի մասին ահազանգից հետո տարածաշրջանում անվտանգության միջոցառումներն ուժեղացվել են։
Թուրքիայի Արտվին նահանգի Սև ծովի ափին անօդաչու ծովային սարք է նկատվել, ինչից հետո անվտանգության ծառայությունները բերվել են բարձր պատրաստվածության վիճակի, հայտնում է Vatan թերթը։
«Տարածք են ուղարկվել առափնյա պահպանության ստորաբաժանումներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ենթադրվում է, որ անօդաչու սարքը գտնվում է ափամերձ գծից ոչ հեռու։ Այդ կապակցությամբ տարածքում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները։
Նախազգուշական նպատակներով Քեմալ փաշայի և Հոփայի միջև միջազգային ավտոճանապարհը փակվել է երկու ուղղություններով։
Անօդաչու սարքի ծագումը, դրա տեսակը և ջրատարածքում հայտնվելու հանգամանքները կպարզեն ստուգումները։
Իր հերթին Yeni Şafak թերթը հայտնում է, որ նավերի վրա հարձակումների թվի աճից հետո Թուրքիան սահմանափակում է Սև ծովում նավագնացությունը։
«Անօդաչուների հարձակումների թվի կտրուկ աճի ֆոնին Թուրքիան սկսել է սահմանափակել Դարդանելի նեղուցով դեպի Սև ծով առևտրային նավերի անցումը, ինչը վերաբերում է Ռուսաստան և Ուկրաինա ուղևորվող նավերին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ Սև ծովում Թուրքիայի հետ կապված նավերի վրա Կիևի հարձակումների հաճախակիացման ֆոնին Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն առաջարկել է Ռուսաստանին և Ուկրաինային հատուկ մեխանիզմ ստեղծել ջրային տարածքում առևտրային նավերի վրա հարձակումները կանխելու համար։