https://arm.sputniknews.ru/20260809/uefa-n-karvogh-e-hetaqnnutjun-sksel-infantinvoji-gvortsuneutjan-veraberjal-zlm-105573432.html
ՈւԵՖԱ-ն կարող է հետաքննություն սկսել Ինֆանտինոյի գործունեության վերաբերյալ. ԶԼՄ
ՈւԵՖԱ-ն կարող է հետաքննություն սկսել Ինֆանտինոյի գործունեության վերաբերյալ. ԶԼՄ
Sputnik Արմենիա
Ինֆանտինոն 2009 թվականին դարձել է ՈւԵՖԱ-ի գլխավոր քարտուղար և այդ պաշտոնը զբաղեցրել մինչև 2016 թվականը` մինչևՖԻՖԱ-ի նախագահ ընտրվելը։ 09.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-09T10:49+0400
2026-08-09T10:49+0400
2026-08-09T10:49+0400
ուեֆա
ֆիֆա
ջանի ինֆանտինո
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/07/1e/23935820_0:180:3003:1869_1920x0_80_0_0_18c2369cd2abb90a8685420b5cf70369.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի — Sputnik.Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈւԵՖԱ) դիտարկում է Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) նախագահ Ջանի Ինֆանտինոյի՝ կազմակերպությունում աշխատելու տարիներին ծավալած գործունեության վերաբերյալ հետաքննություն սկսելու հնարավորությունը։ Այս մասին հայտնում է The Telegraph-ը։Ավելի վաղ պարբերականը գրել էր, որ այն ժամանակ, երբ Ինֆանտինոն ՈւԵՖԱ-ի գլխավոր քարտուղարն էր, մի կին, որը, ենթադրաբար, նրա հետ հարաբերությունների մեջ է եղել, աշխատանքից հեռանալիս կազմակերպությունից վեցանիշ գումար է ստացել որպես փոխհատուցում։ Նշվում էր նաև, որ ՈւԵՖԱ-ն վճարել է բիզնես դպրոցում նրա ուսման համար։ ՖԻՖԱ-ն և ՈւԵՖԱ-ն հերքել են այդ տեղեկությունը՝ ընդգծելով, որ աշխատակցուհուն կատարված վճարումը համապատասխանել է եվրոպական ֆուտբոլային կառույցի կանոնակարգին։Մասնավորապես, ՈւԵՖԱ-ն ցանկանում է պարզել կնոջը կատարված վճարման հանգամանքները, ինչպես նաև արդյոք ենթադրյալ հարաբերությունները կարող էին ազդեցություն ունենալ կադրային որոշումների վրա։Ինֆանտինոն ՈւԵՖԱ-ում աշխատել է 2000 թվականից։ 2009 թվականին նա դարձել է կազմակերպության գլխավոր քարտուղար և այդ պաշտոնը զբաղեցրել մինչև 2016 թվականը, երբ ընտրվել է ՖԻՖԱ-ի նախագահ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/07/1e/23935820_135:0:2866:2048_1920x0_80_0_0_b544cd841b09358d2b04fae08d0248c9.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ուեֆա, ֆիֆա, ջանի ինֆանտինո
ուեֆա, ֆիֆա, ջանի ինֆանտինո
Բաժանորդագրվել
Ինֆանտինոն 2009 թվականին դարձել է ՈւԵՖԱ-ի գլխավոր քարտուղար և այդ պաշտոնը զբաղեցրել մինչև 2016 թվականը` մինչևՖԻՖԱ-ի նախագահ ընտրվելը։
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի — Sputnik.Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈւԵՖԱ) դիտարկում է Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) նախագահ Ջանի Ինֆանտինոյի՝ կազմակերպությունում աշխատելու տարիներին ծավալած գործունեության վերաբերյալ հետաքննություն սկսելու հնարավորությունը։ Այս մասին հայտնում է The Telegraph-ը։
Ավելի վաղ պարբերականը գրել էր, որ այն ժամանակ, երբ Ինֆանտինոն ՈւԵՖԱ-ի գլխավոր քարտուղարն էր, մի կին, որը, ենթադրաբար, նրա հետ հարաբերությունների մեջ է եղել, աշխատանքից հեռանալիս կազմակերպությունից վեցանիշ գումար է ստացել որպես փոխհատուցում։ Նշվում էր նաև, որ ՈւԵՖԱ-ն վճարել է բիզնես դպրոցում նրա ուսման համար։ ՖԻՖԱ-ն և ՈւԵՖԱ-ն հերքել են այդ տեղեկությունը՝ ընդգծելով, որ աշխատակցուհուն կատարված վճարումը համապատասխանել է եվրոպական ֆուտբոլային կառույցի կանոնակարգին։
The Telegraph-ի տվյալներով՝ ՈւԵՖԱ-ի ղեկավարությունը կարող է հետաքննություն սկսել՝ ուսումնասիրելու Ինֆանտինոյի գործունեությունը կազմակերպությունում աշխատած ամբողջ 16 տարիների ընթացքում։
Մասնավորապես, ՈւԵՖԱ-ն ցանկանում է պարզել կնոջը կատարված վճարման հանգամանքները, ինչպես նաև արդյոք ենթադրյալ հարաբերությունները կարող էին ազդեցություն ունենալ կադրային որոշումների վրա։
Ինֆանտինոն ՈւԵՖԱ-ում աշխատել է 2000 թվականից։ 2009 թվականին նա դարձել է կազմակերպության գլխավոր քարտուղար և այդ պաշտոնը զբաղեցրել մինչև 2016 թվականը, երբ ընտրվել է ՖԻՖԱ-ի նախագահ։