Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մադրիդի «Ռեալն» ընկերական հանդիպում է անցկացրել հունգարական «Ֆերենցվարոշի» հետ ու առավելության հասել 2:1 հաշվով։

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կայացած խաղում «Արքայական ակումբի» կազմում աչքի են ընկել իսպանացի պաշտպան Մարիո Ռիվասը և հարձակվող Կառլոս Էսպին։ Դաշտի տերերի գոլը խփել է բոսնիացի հարձակվող Կենան Կոնդրոն։

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդգար Սևիկյանը «Ֆերենցվարոշի» կազմում փոխարինման է մտել հանդիպման 80-րդ րոպեին։

Leave a comment