Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի կառավարության քաղաքականության դեմ Սաքսոնիայի Պլաուեն քաղաքում անցկացված ցույցը շուրջ 10 հազար մարդ է հավաքել։ Այդ մասին հայտնել է DPA գործակալությունը՝ հղում անելով տեղի ոստիկանությանը։
Ցույցը նախաձեռնել էր Projekt M1llion բողոքի շարժումը։ Մասնակիցները, մասնավորապես, պահանջում էին դաշնային կառավարության հրաժարականը և արտահերթ ընտրությունների անցկացումը, էլեկտրաէներգիայի և գազի սակագների նվազեցումը, հանրային-իրավական հեռուստառադիոհեռարձակման համակարգի բարեփոխումը, ինչպես նաև «հանցագործություններ կատարած բոլոր դատապարտված անօրինական միգրանտների անհապաղ արտաքսումը»։
«Այս կարտելը, այս կառավարությունը պետք է հեռանա», – հայտարարել է ելույթ ունեցողներից մեկը։
Ցուցարարները ծածանում էին Գերմանիայի ազգային դրոշներ, ինչպես նաև խաղաղության աղավնի պատկերով կապույտ դրոշներ։ Որոշ մասնակիցների պաստառներին գրված էր. «Մերցը պետք է հեռանա», «Մեր փողերը՝ մեր ժողովրդի համար»։
Հակացույցներին մասնակցել է ընդամենը շուրջ 400 մարդ։ Ոստիկանության ներկայացուցչի խոսքով՝ ցույցերն անցել են խաղաղ։
Հետևեք մեզ՝ այստեղ