Հրազդան համայնքի ղեկավար Սևակ Միքայելյանի ֆեյսբուքյան գրառումը
Այսօր Հրազդանում պաշտոնապես բացվեց AI գործարանը՝ տարածաշրջանում իր մասշտաբով ամենամեծ տեխնոլոգիական կենտրոնը, և մեկնարկեց խոշոր ներդրումային ծրագրի առաջին փուլը։
Սա կարևոր և պատմական օր է մեր քաղաքի համար։ Այսուհետ Հրազդանը աշխարհի տեխնոլոգիական քարտեզի վրա ներկայանալու է որպես նորարարության և բարձր տեխնոլոգիաների կենտրոն։
AI գործարանի գործունեությունը նոր հնարավորություններ կստեղծի Հրազդանի տնտեսական զարգացման, նորանոր ներդրումների ներգրավման և նոր աշխատատեղերի ստեղծման համար։
Շնորհավորում եմ բոլորիս այս կարևոր իրադարձության առթիվ։
Սա նոր էջ է Հրազդանի պատմության մեջ։
Հ.Գ. AI գործարանի կառուցման ընդհանուր ներդրումային արժեքը կազմում է 5 մլրդ ԱՄՆ դոլար։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: