Պարեկային ծառայության նախկին պետը՝ Փրկարար ծառայության փոխտնօրեն (PAN.am)

Պարեկային ծառայության նախկին պետ Արթուր Խուդինյանը նշանակվել է Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ։

Օգոստոսի յոթին ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն և ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանն անձնակազմին է ներկայացրել ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի հրամանով Փրկարար ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնում նշանակված Արթուր Խուդինյանին։

Արամ Ղազարյանը նշել է, որ համատեղ ծառայության ընթացքում Արթուր Խուդինյանը ցուցաբերել է մասնագիտական բարձր որակներ, պատասխանատու մոտեցում և նվիրվածություն։ Նա նաև ընդգծել է, որ Խուդինյանն իր կուտակած փորձն ու մասնագիտական հմտությունները նույն արդյունավետությամբ ծառայեցնելու է Փրկարար ծառայության հետագա զարգացմանը և առկա խնդիրների լուծմանը։

Արթուր Խուդինյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ցուցաբերված վստահության համար՝ ընդգծելով, որ պատրաստ է սեփական փորձն ու ներուժը ներդնել ծառայության աշխատանքի արդյունավետության բարձրացման գործում։

Խուդինյանը փետրվարին էր ազատվել էր ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետի, ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից և նշանակվել ՆԳ նախարարի օգնական։

Leave a comment