Սերժ Սարգսյանն իր ցանկացած աշխարհաքաղաքական որոշում կայացնելիս հաշվի էր նաև Իրանի շահը. Շարմազանով

«2008-ի այս օրը մեր տարածաշրջանն «եռում» էր. վրաց-օսական պատերազմի բռնկումը սպառնալիք էր նաև Հայաստանի համար: Ակնհայտ էր,որ պարենային անվտանգության ապահովումը մեր երկրի համար վտանգված էր»,-գրում է ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։

Նա մանրամասնում է.

«Այդ նույն օրը Պեկինում մեկնարկել էին օլիմպիական խաղերը, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ևս Չինաստանում էր: Ասում են , ստանալով վրաց-օսական պատերազմի մասին լուրը, Սարգսյանը անմիջապես կապ է հաստատում Իրանի նախագահ Ահմադինեջադի հետ և խնդրում Հայաստանին տրամադրել անհրաժեշտ չափի վառելիք և պարենամթերք: Բարեկամ Իրանի նախագահն առանց երկմտելու իր պատրաստակամությունն է հայտնում աջակցելու իր ընկերոջն ու եղբայրական Հայաստանին: Այս թեմային անդրադարձա,որպեսզի որոշ հակապետական ու ապազգային արարածեր հասկանան,որ պետության անվտանգության ապահովումն ու միջպետական հարաբերությունները լայվերով ու հեծանիվ քշելով չի լինում:

Սերժ Սարգսյանն ուներ այնքան վստահություն ու ըմբռնում իր գործընկերոջ մոտ,որ նույնիսկ մեկ հեռախոսազանգով լուծում էր Հայաստանի պարենային անվտանգության խնդիրը։

Դա նաեւ նրանից էր,որ Սերժ Սարգսյանն իր ցանկացած աշխարհաքաղաքական որոշում իրականացնելիս հաշվի էր առնում նաեւ մեր հարեւան ու բարեկան Իրանի շահը»։

Leave a comment