Փաշինյանն ասել է` ինչ է պետք հայ–ադրբեջանական խաղաղությունն անշրջելի դարձնելու համար

https://arm.sputniknews.ru/20260808/pashinjann-asel-e-inch-e-petq-hajadrbejanakan-khaghaghutjunn-anshrjeli-dardznelu-hamar-105553017.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/09/92137376_36:0:1560:1143_1920x0_80_0_0_bccef510160019412fdae42e2e0e6019.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

խաղաղության պայմանագիր

խաղաղության պայմանագիր

Բաժանորդագրվել

ՀՀ վարչապետի խոսքով` այսօր շատերը՝ ոմանք նպատակադրված, ոմանք էլ ակամա, գործում են խաղաղությունը փլուզելու տրամաբանությամբ, և այդ գործունեությունը երբեմն քողարկվում է բարեհունչ կամ «հայրենասիրական» ծխածածկույթի ներքո։

ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. Հայաստանի և Ադրբեջանի հակամարտության էջը փակված է, սակայն դա չի նշանակում, թե խաղաղության օրակարգի իրացման ճանապարհին վերջնական հանգրվանի ենք հասել։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` Հայաստանի ու Ադրբեջանի ժողովուրդներին շնորհավորելով 2025 թվականի օգոստոսի 8–ին ԱՄՆ–ում ստորագրված եռակողմ համաձայնագրի 1–ամյակի առիթով։

Փաշինյանի խոսքով` Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը տեսանելի և զգալի է բոլորին։

«Օգոստոսի 8–ի եռակողմ համաձայնագիրը սպասում է իր ստորագրմանն ու վավերացմանը, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատումը դեռ պետք է տեղի ունենա, մեզ բոլորիս շատ հուզում և անհանգստացնում է մեր հայրենակիցների՝ Ադրբեջանում անազատության մեջ լինելը։ Բայց ակնհայտ է, որ 2025 թվականի օգոստոսի 8-ը սահմանագիծ է, և Հայաստանի Հանրապետության պատմությունը կարող ենք բաժանել դրանից առաջի և դրանից հետոյի»,–նշել է Փաշինյանը։

Ըստ նրա` այս ամենը չի նշանակում, որ խաղաղության ճանապարհը կատարյալ է և առանց վտանգների, դա նշանակում է, որ հայ ժողովրդի որոշումներն են հետագա ճակատագիրը կանխորոշող առաջնային գործոնը, և դա պատմական շրջադարձ է։

«Հայաստանի և Ադրբեջանի հակամարտության էջը փակված է, խաղաղությունը հաստատված է, և այն ահա ձեր աչքի առջև է, ձեր կյանքն է ու առօրյան։ Որևէ խաղաղություն հաստատելը հեշտ չէ, հեշտ չի եղել նաև մեր խաղաղության հաստատումը։ Բայց ցանկացած խաղաղությունը փլուզելն ու ի չիք դարձնելը չափազանց հեշտ է ,և դա կարելի է անել շատ արագ, ու հարց է` այդ պարագայում կհաջողվի արդյոք 35 տարի անց նորից հաստատել խաղաղություն»,–նշել է Փաշինյանը։

ՀՀ վարչապետի խոսքով` այսօր շատերը՝ ոմանք նպատակադրված, ոմանք էլ ակամա, գործում են խաղաղությունը փլուզելու տրամաբանությամբ, և այդ գործունեությունը երբեմն քողարկվում է բարեհունչ կամ «հայրենասիրական» ծխածածկույթի ներքո։

«Ուզում եմ ասել առանց սեթևեթանքի՝ խաղաղությունն անշրջելի դարձնելու համար անհրաժեշտություն է «Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի» և «Ադրբեջանից հայ փախստականների վերադարձի» իրավունքի մասին, իսկ Ադրբեջանում «Արևմտյան Ադրբեջանի և արևմտաադրբեջանցիների վերադարձի» իրավունքի մասին խոսույթները չշարունակելը»,–նշել է վարչապետը։

Փաշինյանը շեշտել է, որ դա հարց է, որը թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում հասցեագրելու անհրաժեշտություն ունի՝ հանուն ապագա սերունդների խաղաղ համակեցության իրավունքի։

Leave a comment